Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» Մասնագիտական խորհրդի և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Գիտական խորհրդի համատեղ նիստ, որի օրակարգում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Իսրայելյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններն Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում (2002-2012 թթ.)» վերնագրով մենագրության շնորհանդեսը:
Նիստը վարում էր ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա նշեց, որ ՊՆ ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները, միջազգային հեղինակավոր հետազոտական համալսարանների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, նրանց փորձի ուսումնասիրմամբ և դրա՝ Հայաստանում տեղայնացմամբ, ջանում են զարգացնել ու բարձրացնել մեզանում անվտանգային խնդիրների հետազոտության մակարդակը՝ ի նպաստ պետության անվտանգության ամրապնդման: Այս համատեքստում նա բարձր գնահատեց Անդրանիկ Իսրայելյանի հետազոտական աշխատանքը՝ հարևան պետության արտաքին քաղաքականության ուսումնասիրման տեսանկյունից:
Անդրանիկ Իսրայելյանի մենագրությունը ուսումնասիրում է Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսական հիմքերը և վերլուծում գործնական ուղղությունները: Մենագրությունն անդրադառնում է նաև տարբեր ուղղություններով Թուրքիայի արտաքին քաղաքականության ազդեցությանը Հայաստանի Հանրապետության և հայության շահերի վրա: Աշխատանքը նախատեսված է պատմաբանների, միջազգայնագետների, դիվանագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակների համար:
Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան ՊԱՀՀ-ի պետի գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ՊԱՀՀ-ի Գիտխորհրդի և 056 Մասնագիտական խորհրդի այլ անդամներ: Նրանք, կարևորելով Անդրանիկ Իսրայելյանի մենագրությունը, մաղթեցին նրան նոր հաջողություններ իր հետագա գիտական աշխատանքում:
22:45
22:09
18:25
17:45
17:28
17:14
16:56
16:47
16:35
16:02
15:42
15:07
14:48
14:23
14:07
13:57
13:08
12:47
12:35
12:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35