Իրանական Tehran Times թերթն անդրադարձել է Իրանի նկատմամբ Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթի և նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքական դիրքորոշումներին։
Ստորև ներկայացնում ենք թերթի հրապարակված հոդվածը` կրճատումներով։
Հակառակ նրան, որ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին չի խոսել արտաքին քաղաքականության իր հայեցակարգի մասին, Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը դատապարտել է Ռայիսի ընտրությունը՝ նրան նկարագրելով որպես «սրբապիղծ լեզու» ունեցող և համաշխարհային տերություններին կոչ արել զերծ մնալ Ռայիսիի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելուց։
«Ռայիսիի ընտրությունը, ես կասեի, վերջին հնարավորությունն է, որ համաշխարհային տերությունները միջուկային համաձայնագրին վերադառնալուց առաջ արթնանան և հասկանան, թե ում հետ են գործ բռնում», - ասված է Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթի հայտարարության մեջ: Նա մեղադրել է Իրանին միջուկային զենք ստեղծելու փորձի համար՝ նշելով, որ Իրանին չպետք է թույլ տալ նման զենք ունենալ` շեշտելով, որ այս հարցում «Իսրայելի դիրքորոշումը չի փոխվելու»։
Tehran Times-ը նշել է, որ Նաֆթալի Բենեթը 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրի հարցում չի հեռացել իր նախորդի՝ Բենյամին Նեթանյահուի քաղաքականությունից՝ նշելով, որ Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալը «աշխարհի ամենադաժան և մութ ռեժիմներից մեկին» կրկին լեգիտիմություն կտա։ Նա հավելել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում Իսլամական Հանրապետությունը միլիարդավոր դոլարներ է ստացել և դրանք ծախսել է տարածաշրջանում ահաբեկչական հենակետեր ֆինանսավորելու նպատակով։
Թերթը նշել է, որ Բենեթի քաղաքական դիրքորոշումը ցույց է տվել, որ Իսրայելում չափավոր քաղաքական գործիչներ գոյություն չունեն։ Հակառակ նրան, որ լրատվամիջոցները գովաբանում էին Բենեթի կառավարությանը՝ որպես ամենաբազմազան և չափավոր կառավարություն, այն բաղկացած է շատ հակասական կուսակցություններից, որտեղ հակասություններ են առկա նաև կուսակցությունների ներսում։ Ենթադրվում էր, որ Բենեթի կառավարությունը Պաղեստինի ժողովրդի և Իրանի նկատմամբ չափավոր քաղաքականության կողմնակից կլինի` հաշվի առնելով կաբինետի բազմազան կազմը: Այնուամենայնիվ, Բենեթը ցույց է տվել, որ կոշտ քաղաքականության հարցում Նեթանյահուից չի տարբերվում:
Հոդվածի համաձայն՝ Բենեթը, ամենայն հավանականությամբ, կձախողի տարհամոզել Միացյալ Նահանգներին՝ վերադառնալ Իրանի միջուկային համաձայնագրին, ինչպես նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որը, այդ մասին խոսելով, վտանգել էր Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները։ Այս հարցում, հոդվածի համաձայն, Բենեթի կառավարությունը փորձում է հանդարտորեն հասնել նրան, ինչը Նեթանյահուն անում էր աղմկոտ արշավի միջոցով։ Այդ նպատակով Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ Ավիվ Քոչավին այց է սկսել Վաշինգտոն՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային համաձայնագիրը: Այցի ընթացքում Քոչավին Սպիտակ տան պաշտոնյաներին բացատրելու է Իրանի հետ միջուկային բանակցությունների և համաձայնագրին Միացյալ Նահանգների վերադարձի վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը: Իսրայելական ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների համաձայն՝ Քոչավին հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ի անվտանգության և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության նախարարի հետ: Իսրայելում նոր կառավարության ձևավորումից հետո առաջին պաշտոնյան որը այցելում է Միացյալ Նահանգներ Ավիվ Քոչավին է։
Սպիտակ տան հայտարարության համաձայն` մոտ ապագայում տեղի է ունենալու նաև Իսրայելի նախագահի այցը ԱՄՆ: Այդ հանդիպումը, հոդվածի համաձայն, նպատակ ունի անդրադառնալ Իրանի միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի վերադառնալուն։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01