Բոլոր մեղադրանքները, որ մեր հանդեպ ներկայացնում էին, հիմնականում կեղծ էին և որևէ հիմնավորում չունեն։ Նույնիսկ նրանք, որ բարձր ամբիոնից ամեն ինչ էին հայտարարում, պարզվեց՝ ընդամենը՝ 19 000 ձայն ունեն, և միֆ է իրենց ստեղծած կերպարը։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին և դիտարկմանը, թե իրենց մեղադրում էին բոլոր նախկին նախագահները՝ ասելով ազգակործան պատուհաս, դավաճան կապիտուլյանտ։
«Այդ մարդիկ ինչ մեղադրանք մեզ ներկայացնում էին, մեծ մասին հասցրել ենք պատասխանել։ Ժողովրդի ընտրությունների գնահատականը ցույց է տալիս, թե ով ինչպիսի դիրք ունի, և ով է կապիտուլյանտը, ով է մեղավորը, ով է իսկապես հողեր հանձնող։ Ինչ մեղադրանք իրենք մեզ ներկայացնում են, այդ մեղադրանքները հիմա հստակ կարելի է իրենց վերագրել»,-ասել է նա։
Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը մեղադրում են իշխանությանը՝ նշելով, թե զանգվածային ընտրակեղծիքներ են եղել, Գրիգորյանն արձագանքել է, թե այդ մարդիկ իրենց փորձից ելնելով են ինչ-որ բաներ հայտարարում։ «Որտե՞ղ են փաստերը, որ մենք ընտրություններ ենք կեղծել»,-նշել է նա։
Գրիգորյանն ընդգծել է՝ 2018-ին համերաշխություն են փորձել ապահովել, բայց մի մասն այդ համերաշխությունը նույնիսկ իրենց դեմ է օգտագործել։ «Համոզված եմ՝ շատերը թեթևություն են զգացել ընտրություններից հետո, և դա է համերաշխությունը։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ բոլորս մի ձևով պետք է մտածենք, որ համերաշխություն լինի, չարաչար սխալվում է»,-ասել է Գրիգորյանը։
Նա նշել է, որ իրենք համարում են, որ այն քաղաքական ուժերի հետ, որոնք չեն անցել խորհրդարան, բայց ձայներ են հավաքել, կարելի է երկխոսել, տեսնել՝ որտեղ կարելի է համագործակցություն ունենալ։ Հարցին՝ գործնականում այդ համագործակցությունն ինչ տեսք է ունենալու, հնարավո՞ր է՝ նրանց պաշտոններ առաջարկվեն գործադիրում, Գրիգորյանն արձագանքել է, թե այս պահին որևէ բան չի կարող ասել, բայց դա կարող է տարբեր դրսևորումներ ունենալ՝ պաշտոնից մինչև համատեղ քաղաքականության մշակման գործընթացում ներգրավվածություն։
Դիտարկմանը, թե ՀՀ առաջին նախագահի գլխավորած քաղաքական ուժը նույնպես չի անցել ԱԺ, ԱԽ քարտուղարն արձագանքել է՝ դուռը բաց է, և այդ հարցի առաջին հասցեատերն առաջին նախագահն է։
«Ես կարծում եմ, որ այս ընտրություններով կարելի է անցած բոլոր երեք նախագահների քաղաքական էջերը փակված համարել»,-ասել է նա։ Հարցին՝ ինչո՞ւ է այդպես մտածում, Գրիգորյանն արձագանքել է․ «Որովհետև որևէ լուրջ քաղաքական դերակատարություն չեն կարող ունենալ, իրենք էլ չեն ուզում միջին դերակատարում ունենալ, և դրանով կարելի է համարել փակված»։
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44