Երեկ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քաղաքացիների առաջ ուղերձով հանդես եկավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Խոսելով իր հրաժարականի պահանջների մասին, նա ասաց.
«Հիմարություն կլինի կարծել, որ ինձ դուր է գալիս այս իրավիճակը եւ որ անձամբ ես շահագրգռված եմ շարունակել պաշտոն զբաղեցնել: Կամ որ կառչում եմ աթոռից: Ես ինձ պատասխանատու եմ զգում մեր սերունդների առաջ: Այնքան պատասխանատու, որ անհեռատես գործողություններով կամ փախչելով չեմ կարող ոչնչացնել մեր պետականությունը: Ես այդպիսին չեմ:
Հիմա խոսում են փախչելու եւ դավաճանության մասին, եւ այն մասին, որ թշնամին կրակ չի բացել նախագահական նստավայրի ուղղությամբ: Պպատերազմի ընթացքում ես 38 այց եմ կատարել պատերազմի ամենաթեժ կետեր: Բոլորը, ովքեր առաջնագծում են եղել, գիտեն այդ մասին: Քարվաճառից մինչեւ Եղնիկներ եւ Ջաբրայիլ՝ շփման գծի բոլոր ուղղություններով: Ամեն տեղ եղել եմ, ասում են՝ շենքի ուղղությամբ կրակ չի բացվել: Շենքի մեջ եղե՞լ ենք, որ կրակ բացվեր:
Դուք հարցրեք՝ ես ընդհանրապես այդ շենքո՞ւմ էի, որ դրա ուղղությամբ կրակեին: Ոմանք շահարկում են Հայաստանի ու Արցախի հարաբերությունները: Պետք է հասկանալ, որ երկու երկրների ղեկավարները պարտավոր են նորմալ հարաբերություններ պահպանել՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին: Առանց Հայաստանի հետ ներդաշնակ աշխատանքի ինչպե՞ս եք պատկերացնում ավելի քան 35 հազար քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծումը:
Այսօր յուրաքանչյուր ժամը կարեւոր է, եւ մենք պետք է համախմբվենք այս խնդիրները լուծելու համար՝ անկախ քաղաքական հայացքներից: Հետպատերազմյան շրջանում եւս Հայաստանը կարեւոր դեր է խաղում Արցախի կյանքում՝ բյուջետային հատկացումներից մինչեւ սոցիալական աջակցություն», - հավելել է Հարությունյանը:
Նա նշել է, որ այսօրվանից սկսելու է քաղաքական կոնսուլտացիաներ՝ հասկանալու համար արդյո՞ք Արցախը պատրաստ է և կարող է դիամանալ նոր նախագահական ընտրությունների, քանի որ ինքը պատրաստ է հրաժարական տալ ու նոր արտահերթ ընտրություններ նշանակել այն պահին, երբ կզգա, որ երկիրը դրան պատրաստ է: ԱՀ նախագահը նշեց, որ հարգում է յուրաքանչյուրի՝ այդ թվում իր հրաժարականը պահանջողների կարծիքը, առողջություն է մաղթում իր հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած անձանց:
Ելույթի վերջում նա բոլորին հրավիրել է երթով շարժվել դեպի Եղբայրական գերեզման: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով Ստեփանակերտում հանրահավաքներ են անցկացվում:
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
10:52
10:36
10:19
10:02
15:45
15:22
14:59
14:42
13:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01