«Պատիվ ունեմ» դաշինքի առաջանորդ, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է Սոլովյովին տված հարցազրույցում իր արած «Крым наш» արտահայտությանը: «Եթե բառացի ենք թարգմանում, նշանակում է՝ ասել եմ՝ Ղրիմը հայկական է: Ես, իհարկե, չէի կարող նման բան ասել: Դա եղել է ի պատասխան, որն ուներ շարունակություն: Շարունակությունը հետևյալն է. ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անքակտելի է, և ես զուգահեռներ եմ անցկացրել Արցախյան հակամարտության հարցի հետ: Ասել եմ, եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին իր ազատ կամարտահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանին, ապա այդ իրավունքը պետք է հարգվի և առաջին հերթին պետք է հարգվի նաև Հայաստանի և հայ ժողովրդի կողմից: Ինչո՞ւ: Որովհետև մենք ունենք Արցախյան հակամարտության հարց, որտեղ անկյունաքարային է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Կա՞ մի հայ, ով համաձայն չէ այս պնդման հետ: Ինքնորոշման իրավունքը միջազգային այն հիմնարար սկզբունքներից է, որը մենք փորձում ենք բերել օրակարգ և Արցախյան հակամարտության հարցը լուծել այդ իրավունքի իրացման արդյունքում: Իմ խոսքը վերաբերել է հենց դրան, և ես խոսել եմ այդ տեսանկյունից»: Հարցին՝ համացանցում Շուշիի չիրականացված օպերացիայից մի տեսանյութ է տարածվել, որտեղ կա նաև Արթուր Վանեցյանը, նշվում է՝ այդ օպերացիան չի իրականացվել, կարո՞ղ է մի փոքր մանրամասն ներկայացնել, թե ինչո՞ւ չի իրականացվել այն, նա պատասխանեց.
«Այդ օպերացիան չիրականացնելու պատճառների մասին խոսել է Սամվել Բաբայանը: Ավելին ես չեմ ուզում խոսել, որովհետև ես առհասարակ գտնում եմ, որ դրա մասին պետք չէ խոսել ու դա չի վերաբերվել կոնկրետ Շուշիի ազատագրմանը: Խոսքն ուրիշ բանի մասին էր: Ես եղել եմ ռազմի դաշտում իմ ջոկատով, և մենք պայքարել ենք մեր ուժերի ներածին չափով մինչև վերջին օրը, ազնվորեն կանգնել ենք ու մարտնչել ենք: Այդ հարցով խնդրում եմ անպայման դիմեք Սամվել Բաբայանին, թող պարզաբանում տա»:
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
10:52
10:36
10:19
10:02
15:45
15:22
14:59
14:42
13:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01