«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Արմինե Մելիքսեթյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 7-ին` Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Մինչ այդ նա ղեկավարել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Իրավաբանական կլինիկան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Մելիքսեթյանի ամուսինը՝ Հուսիկ Հովհաննիսյանը ոստիկանության Նաիրիր բաժնի պետի տեղակալն է։ Չնայած նրան, որ Մելիքսեթյանը համեմատաբար նոր է դատական համակարգում, նա արդեն հասցրել է հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել՝ մի շարք աղմկահարույց գործերով կայացնելով կալանավորման որոշումներ։ Մասնավորապես այս տարվա փետրվարի 21–ին Մելիքսեթայանի որոշմամբ կալանավորվել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Այս որոշումը սակայն երկու շաբաթ անց բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանը և ազատ արձակել Արա Սաղաթելյանին։ Մելիքսեթայանը հանրությանը հայտնի է նաև ապրիլի 21-ին Սյունիքի մարզ վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած «խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու» գործերով մեղադրյալների նկատմամբ կայացրած կալանքի որոշումներով։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55