61 տարեկանում մահացել է Ֆիլիպինների նախկին նախագահ Բենինյո Ակինոն, ով տառապում էր տարբեր հիվանդություններից: Այս մասին հինգշաբթի ABS-CBN լրատվական խմբին հայտնել է Ֆիլիպինների նախկին առաջնորդի ընտանիքի անդամներից մեկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ հինգշաբթի առավոտյան Բենինյո Ակինոն անհայտ պատճառով տեղափոխվել էր Քեզոն քաղաքի հիվանդանոց: Ըստ Manila Bulletin-ի՝ նա մահացել է սրտի անբավարարությունից: Նշվում է, որ Ակինոն պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ եւ դիալիզի էր ենթարկվել երիկամների հիվանդության պատճառով: Բացի այդ, նրան անգիոպլաստիկա էին արել:
Ակինոն, ով հանգուցյալ սենատոր Բենինյո Ակինո կրտսեր եւ Ֆիլիպինների նախկին առաջնորդ Կորազոն Ակինոյի (1986-1992) միակ որդին է, նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2010-ից 2016 թվականներին: Նախագահության ավարտից հետո նա դուրս էր մնացել հասարակության ուշադրությունից եւ հիմնականում լռություն էր պահպանում: Իր պաշտոնավարման ընթացքում նա ավելի քան 6 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ էր ապահովել, ինչն ամենաբարձրն էր 1970-ականներից ի վեր:
Հանրապետության իշխանությունների կողմից գործող նախագահի՝ Ռոդրիգո Դուտերտեի նախորդի մահվան կապակցությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել: Մինչդեռ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ արտգործնախարար Թեոդորո Լոկսինը, արդեն հայտնել են իրենց իրենց ցավակցությունները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01