Եթե վճռական միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման եւ գլոբալ տաքացման հետագա կանխման ուղղությամբ, Երկրի վրա կյանքին աղետ է սպառնում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով փորձագիտական միջկառավարական խմբի զեկույցում, հաղորդում է AFP-ը:
4000 էջանոց զեկույցում ասվում է, որ Երկրի վրա կյանքը կարող է կտրուկ փոխվել կլիմայի փոփոխությունից հետ, նոր էկոհամակարգեր ստեղծել:
Մինչինդուստրիալ ժամանակներից Երկիրը տաքացել է ըստ Ցելսիուսի 1,1 աստիճանով: Զեկույցում փորձագետները նախազգուշացնում են սարսափելի հետեւանքների մասին, եթե մարդկությանը չհաջողվի պահպանել գլոբալ ջերմաստիճանը 1,5 աստիճան բարձրացման սահմանում: Սակայն կլիմայագետ գիտնականների մեծ մասը կարծում է, որ այդ ցուցանիշին հասնելը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով արտանետումների աճի տեմպերը:
Զեկույցում ասվում է նաեւ, որ 1,5 աստիճանով տաքացումը մարդկանցից կպահանջի ադապտացիա: «Ադապտացիայի ընթացիկ մակարդակները բավարար չեն հետագա կլիմայական ռիսկերին արձագանքելու համար»,-ասվում է զեկույցում:
Նշվում է նաեւ, որ ափային գծերն ամբողջ աշխարհում, որոնք արդեն ծովի մակարդակից բարձր են, ստիպված կլինեն գործ ունենալ ապրելու համար անբարենպաստ պայմանների հետ, քանի որ արեւադարձային ցիկլոնները կշարունակեն ուժեղանալ:
«Վատագույնը դեռ առջեւում է, այն կազդի մեր երեխաների եւ թոռների կյանքի վրա ավելի շատ, քան մեր վրա»,-ասվում է զեկույցում:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44