Թուրքմենստանը միացել է Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին: Երկրի արտգործնախարարը փաստաթուղթը ստորագրել է ՄԱԿ-ի ԳՎ-ի 71-րդ գագաթնաժողովի շրջանակում:
Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագիրն ընդունվել է ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիայի անդամ երկրների 21-րդ համաժողովին: Այն կոչված է ուղի հարթելու դեպի ցածրածխաջրային եւ էկոլոգիապես կայուն ապագա: Դրանում խոստում կա` ջերմաստիճանի գլոբալ տաքացումը պահել ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակում:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երեսուներորդ օրն այն բանից հետո, երբ կվավերացվի առնվազն 55 երկրի կողմից, որոնց բաժին է ընկնում աշխարհում ջերմոցային գազերի առնվազն 55 տոկոսը:
Այսօրվա դրությամբ 60 երկիր է միացել Փարիզյան համաձայնագրին: Նրանց բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների 48 տոկոսը:

