SSJ-100 ինքնաթիռը, որի մեջ գտնվում թր ավելի քան 90 մարդ, վթարային վայրթջք թ կատարել Կրասնոդարի օդանավակայանում գազատուրբինի խափանման պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ «Ինքնաթիռը… բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարում գազատուրբինի խափանումից հետո»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ օդանավում գտնվում էր 91 մարդ: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռն իրականացնում էր Կրասնոդարից Սանկտ Պետերբուրգ չվերթը: Ինքնաթիռը, որը թռչում էր Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար է վերադարձել խցիկի մակափչման՝ սրահ օդի ներմղման հետ կապված խնդրի պատճառով. ուղեւորներն սպասում են ռեզերվային ինքնաթիռի, ավելի ուշ հաղորդել է օդանավակայանի մամուլի ծառայությունը: «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կրասնոդարից մեկնում էր Սանկտ Պետերբուրգ, օդանավակայանից թռել է 08:50-ին, թռիչքից հետո օդանավի հրամանատարը զեկուցել է խցիկի մակափչման հետ կապված անսարքությունների մասին: Վառելիքի սպառումից հետո ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է Կրասնոդարի բազավորման օդանավակայան: Օդանավում գտնվում էր 91 մարդ: Ավիաընկերությունը ուղեւորներին տրամադրել էռեզերվային ինքնաթիռ»,-հաղորդում է Կրասնոդարն օդանավակայանի մամուլի ծառայությունը: «Խցիկի մակափչումը գործընթաց է երբ օդ է ներմղվում ինքնաթիռի խցիկ/սրահ՝ մեծ բարձրությունների վրա մարդկանց համար անվտանգ եւ հարմարավետ միջավայր ստեղծելու համար»,-լրագրողներին ճշտել են մամուլի ծառայությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
11:38
11:09
10:52
10:36
10:19
10:02
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01