Լանքասթերի համալսարանի մասնագետները կասկածի են ենթարկել ֆիզիկայի օրենքներից մեկը։ Ինչպես ասված է հաստատության օֆսայթում, գիտնականներն ուշադրություն են դարձրել այնպիսի հիմնարար օրենքի, ինչպիսին է լիցքի պահպանումը, տեղեկացնում է Planet- today-ը։
Գիտնականներն ուսումնասիրել են լիցքի պահպանման առանձնահատկությունները եւ տեսության մեջ որոշ անհամապատասխանություններ հայտնաբերել։ Լիցքի պահպանումը սկզբունք է, որի համաձայն՝ էլեկտրական լիցքը չի փոխվում մեկուսացված համակարգում։
«Զգացողություն կա, որ սինգուլյարության մեջ կարող է տեղի ունենալ ինչ ասես։ Իհարկե, մեր ենթադրությունները կարելի է օգտագործել գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների ստեղծման համար, բայց մենք, որպես գիտնականներ, այնուամենայնիվ, պետք է վերլուծենք տեսական անհամապատասխանությունները, որոնք կարող են լինել լիցքի պահպանման մասին օրենքում»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Ջոնաթան Գրաթուսը (Լանքասթերի համալսարան)։
«Եթե էլեկտրական լիցքը նետվի ժամանակային սինգուլյարության մեջ, որը կարող է առաջանալ գոլորշիացող սեւ անցքից, ապա կարելի է ստեղծել կամ վերացնե՞լ էլեկտրական լիցքը։ Սա բարդ հարցերից մեկն է, որին հստակ պատասխան չունենք»,- ավելացրել է Գրաթուսը՝ նշելով, որ այնպիսի էկզոտիկ պայմաններում, ինչպիսին սեւ անցքի ներսում է, «կոտրվում» են դասական ֆիզիկայի շատ օրենքներ։ «Լիցքի գլոբալ պահպանումը չի երաշխավորվում աքսիոն էլեկտրամագնիսական փոխգործակցության պայմաններում»,- ընդգծել է Գրաթուսը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01