Բրիտանական The Sun տաբլոիդը հրապարակել է առողջապահության նախարար Մեթ Հենքոքի եւ նրա ընկերուհու՝ Ջինա Քոլադանջելոյի լուսանկարը: Լուսանկարում նրանք համբուրվում են, մինչդեռ երկուսն էլ ընտանիք եւ երեխաներ ունեն: Ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սկանդալը միայն բարոյականության խնդիր չէ: Համավարակի ընթացքում Հենքոքը բազմիցս ասել է, որ թագավորության քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը, հատկապես հասարակական վայրերում: Միեւնույն ժամանակ, Հենքոքն ու Քոլադանջելոն ակնհայտորեն համբուրվել են նախարարության գրասենյակում այս տարի:
Նրանք Օքսֆորդում միասին են սովորել եւ միմյանց ճանաչում են այդ ժամանակվանից ի վեր: Ավելին, նրանք գտնվում են վերադաս-ենթական հարաբերությունների մեջ: 2020 թվականի սեպտեմբերից Քոլադանջելոն առողջապահության նախարարության խորհրդի անդամ է, ինչի համար տարեկան 15 հազար ֆունտ է ստանում: Դա գրեթե երեք անգամ պակաս է Լոնդոնի միջին աշխատավարձից, բայց աշխատել էլ պետք է տարեկան ընդամենը 15-20 օր:
43-ամյա Հենքոքը ամուսնացած է, ունի երեք երեխա: Ջինա Քոլադանջելոն նույնպես ամուսնացած է: Լեյբորիստական կուսակցությունը պահանջում է պահպանողական նախարարի հրաժարականը:
Խորհրդարանի ստվերային կաբինետի խոսնակ Աննա-Լիզա Դոդսը հայտարարել է, որ առկա է «շահերի բախում հարկատուների գումարներով». Քոլադանջելոյի պաշտոնը, որին նրան նշանակել է Հենքոքը, վճարվում է բյուջեից:
Համանման իրավիճակում համավարակի սկզբում Հենքոքը նախատել էր գիտնական համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնին, որը հանդիպել էր կնոջ հետ՝ չնայած կարանտինը: Այդ ժամանակ Ֆերգյուսոնը ստիպված էր հրաժարական տալ այդ ժամանակ կառավարության հակաքովիդային խորհրդից: Իսկ Հենքոքն անվանել էր գիտնականի արարքը «զարմանալի» եւ ասել, որ պրոֆեսորը պարզապես չի կարող շարունակել զբաղեցնել կառավարական խորհրդականի պաշտոնը:
Լեյբորիստների շրջանում առողջապահության համար պատասխանատու Մունիրա Ուիլսոնը հավելել էր, որ նախարարը խստորեն խախտել էր հանրային տարածքում սոցիալական հեռավորության մասին իր սեփական կանոնները: «Եւ նա արգելում էր ընտանիքներին գրկախառնվել իրենց սիրելիների հետ, մինչդեռ ինքն անում էր ինչ ցանկանում էր իր աշխատավայրում»,-հայտարարել է նա:
Կառավարությունը դեռեւս պաշտպանում է նախարարին: Այնտեղ հայտարարել են, որ նրա պաշտոնում Քոլադանջելոյի նշանակումը համապատասխանել է ընթացակարգերի բոլոր ստանդարտներին, եւ կանոնները ոչ ոք չի խախտել:
The Sun-ում հրապարակումից մի քանի ժամ անց նախարարը հայտարարություն էր տարածել, որում խոստովանել էր, որ իսկապես խախտել է սոցիալական հեռավորության կանոնները: «Ցավում եմ, որ հուսախաբ եմ արել մարդկանց, ես շարունակում եմ աշխատել՝ կենտրոնացնելով ուշադրությունը երկիրը համավարակից դուրս բերելու համար»,-ասել է Հենքոքը: Ինչ վերաբերում է մնացած մեղադրանքներին, նախարարն ասել է, որ շնորհակալ կլինի բոլորին, ովքեր պահպանում են նրա անձնական կյանքի իրավունքը:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03