«Ընտրություններից առաջ և հիմա էլ պառակտում է մտել ընտանիքներում, Սարոյան եղբայրների պատմությունը հավերժական է մեր ազգի համար»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց հոգեբան Իրինա Ծատուրյանը և հավելեց, որ դրանում համոզվել է իր բազմաթիվ հանդիպումների ժամանակ: Նա դժվարացավ ասել, թե Հայաստանում այդ պատճառով ամուսինների բաժանման դեպքեր եղել են, թե ոչ, բայց շեշտեց, որ համաշխարհային պրակտիկայում այն չի բացառվում: Հայտարարելով, որ ընտրությունների նժարին լուրջ խնդիրներ եին դրված՝ հոգեբանն ասաց. «Ես կողմնակից եմ անարատությանը և առաքինությանը, կողմնակից չեմ սեռական դաստիարակության մեջ այն ամենի մտցնելուն, ինչ տեսանք վերջին երեք տարիների ընթացքում, իսկ Նարեկացուն Կաֆկայով փոխելն իմ անձնական ողբերգությունն է»: Իրինա Ծատուրյանը նշեց, որ չնայած խախտումներին, այս ընտրություններում ժողովրդի մեծ մասն ընտրեց զարգացման անընդունելի ուղին և չի պատկերցնում, թե այն ընտրողները երեք տարի առաջ ցանած այս մոլախոտի արմատների դեմ կկարողանան արդյոք պայքարել: «Մեզանից կարող են գողանալ ամեն ինչը, բացի ընտրության հնարավորությունից»,-շեշտեց հոգեբանը և մտահոգություն հայտնեց, որ քաղաքացիների 50 տոկոսը չեն գնացել ընտրության ասելով, որ ոչ մեկին չեն վստահում: Անդրադառնալով ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումներին՝ հոգեբանը նկատեց, որ իր ողջ գիտակցական կյանքում գրանցված է եղել Բաղրամյան պողոտայում և քվեարկել է «Փոսի դպրոցում», իսկ հունիսի 20-ին միայն այդ դպրոցի տեղամասում է իմաել, որ ինքը պետք է քվեարկի մեկ այլ՝ թիվ 76 դպրոցում: Իրինա Ծատուրյանը տեղեկացրեց, որ մի կերպ է հասցրել մի տեղամասից մյուսը գնալ՝ նախ այն պատճառով, որ քամուց առաջին տեղամասում ընտրողների ցուցակները գետնին էին թափված եղել և նաև այն պատճառով, որ նախօրոք իրեն չէին ծանուցել ընտրատեղամասի փոփոխության մասին: «Երիտասրադ տղաները իմ վրա այնպես գոռացին, երբ ես ասացի, թե մեր ազգանունները ինչո՞ւ պետք է գտնին թափված լինեն, ասում էին՝ քամու դեմ ոչինչ չեք կարող անել»,-հայտնեց հոգեբանը: Նրա խոսքով՝ շատերը կային, որ ուշ գնալով չէին հասցրել մի տեղամասից մյուսը գնալ քվեարկություն կատարելու համար:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55