2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:30-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վնասվածքներ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ՝ ծնված 1998թ.:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի համագյուղացին է՝ 26 տարեկան:
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ երեկոյան, «Արամուս» սուպերմարկետի մոտ, անձնական հարցի շուրջ նախկինում ունեցած լարված և թշնամական հարաբերությունների պատճառով, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել տուժողի, նրա ընկերների և 26-ամյա երիտասարդի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով մի քանի անգամ հարվածել է համագյուղացուն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում կատարվել են առերես հարցաքննություններ, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի շեղբի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակեսնաբանական համալիր փորձաքննություններ:
26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել և որպես կասկածյալ հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44