ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, առողջապահության հմուտ կազմակերպիչ Հարություն Մանգոյանի հեղինակած «Նախահիվանդանոցային բուժօգնություն» գիրքն այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանձնվեց բժշկական համայնքի դատին:Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից։ Փորձառու բժիշկն աշխատել է գրքի ստեղծման վրա շուրջ երեք տարի: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծեց, որ լույս է տեսել ծավալով փոքր, բայց բովանդակալից գիրք, որտեղ ամփոփված են գործելակարգերը, որոնք արտացոլում են միջազգային մոտեցումները տարբեր իրավիճակներում: «Տեքստում հստակ, քայլ առ քայլ ցույց է տրվում, թե ինչպիսի գործելակարգ պետք է ունենա բժիշկն այս կամ այն իրավիճակում՝ սուր շնչառական անբավարություն, շոկային իրավիճակներ կամ ցավային համախտանիշ և այլն»,- նշեց ռեկտորը՝ հավելելով, որ կորոնավիրուսային համավարակի, պատերազմի հետևանքով լրջագույն փորձությունների ենթարկված առողջապահական համակարգի համար հստակ գործելակարգերը մեր օրերում պահանջված են: Արմեն Մուրադյանի խոսքով՝ ձեռնարկն արդիական է և ժամանակին համահունչ՝ կազմված բժիշկ Մանգոյանին բնութագրող ձևաչափով: «Բժշկական համալսարանում այսօր ապացուցողական բժշկության սկզբունքների հերթական հաղթարշավն է»,-ասաց բուհի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ ապացուցողական բժշկության հայերեն նմանօրինակ ձեռնարկները վստահ քայլերով բարեփոխումներ կկատարեն առողջապահության ոլորտում: Ինչպես նշեց գրքի հեղինակ Հարություն Մանգոյանը, անդրադարձ է կատարվել մի բնագավառի, որտեղ ապացուցողական տեղեկատվության մեծ պակաս կա: «Այս գիրքը մեր մասին է: Իմ ցանկությունն է, որ այն դառնա շտապօգնության բժշկի համար գործընկեր, որի հետ կանցկացնի իր հերթապահության մի փոքր մասը: Այդ պատճառով ընտրել եմ առանց նկարագրությունների գործելակարգային պարզ ոճը»,-ասաց առողջապահության կազմակերպիչը՝ ընդգծելով, որ օգտվել է տարբեր, հիմնականում ռուսալեզու աղբյուրներից, փորձել է ներկայացնել տարաբնույթ հարցեր՝ սկսած աշխարհում շտապօգնության կայանների սկզբնավորման պատմությունից, բժիշկների առջև դրված պահանջներից, միջազգային փորձից, աշխարհում թեմայի շուրջ ապացուցողական նյութերի հրատարակումից, մինչև հոսպիտալացման որոշման ընդունման, իրավաբանական, օդային տարհանմանը վերաբերող հարցերին: «Նախահիվանդանոցային բուժօգնություն» գրքով բժիշկ-գիտնականը ևս մեկ անգամ կարևորում է մասնագիտական հավատարմագրման, կադրերի շարունակական կրթության, մասնագետների նոր իմիջի ձևավորման, ֆինանսավորման խթանման հարցերը: Հարություն Մանգոյանը եզրափակելով խոսքը՝ շնորհակալություն հայտնեց գործընկերներին, որոնք գրքի առանձին գլուխները մշակելիս մեծ աջակցություն են ցուցաբերել իրենց մասնագիտական գիտելիքներով, ինչպես նաև շտապօգնության ծառայության բժիշկների երիտասարդ թիմին: Հեղինակի գնահատմամբ՝ ձեռնարկի հիմնական լսարանը շտապօգնության բժիշկներն են, որոնք ծանոթանալով գրքում տեղ գտած գրականությանը, հնարավորություն կունենան համալրել տեսական գիտելիքները: Նշենք, որ գրքում ապացուցողական բժշկության հիման վրա լուսաբանվում են շտապօգնության տեսական և գործնական հիմնահարցերը։ Առաջին անգամ հայերենով ներկայացված է շուրջ 50 անհետաձգելի վիճակի գործելակարգ՝ ինչպե՞ս ախտորոշել, ի՞նչ բուժօգնություն ցուցաբերել տեղում, ե՞րբ տարհանել և այլ։ Բժշկական հրատարակության առանձին բաժինների խորհրդատուները ԱՆ գլխավոր խորհրդատուները և ԵՊԲՀ կլինիկական ամբիոնի վարիչներն են: Միջոցառմանը ներկա էին տարբեր ոլորտներ ներկայացնող անվանի բժիշկներ, վերակենդանցման մասնագետներ, ուսանողներ:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55