Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկներից կարող է պահանջվել, որ երկրում ՊՇՏ թեստ հանձնեն, նույնիսկ եթե անցել են պատվաստումների ամբողջական կուրսը: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Տիկարաձեի հայտարարության պատճառը Քութաիսիի միջազգային օդանավակայանից ստացված տեղեկատվությունն էր, ըստ որի՝ ստուգման ընթացքում, օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ հայտնաբերվել են պատվաստման եւ ՊՇՌ թեստերի կասկածելի տեղեկանքներ, ինչպես նաեւ կեղծ կովիդ անձնագրեր: Պետական աուդիտի ծառայությունը զբաղվում է այս դեպքերվ, հաղորդել է «Նովոստի-Գրուզիան»: Առողջապահության նախարարի խոսքով՝ զբոսաշրջիկների ՊՇՌ թեստավորումը պետք է դառնա կանոն, այլ ոչ թե առաջարկ: «Կարեւոր է, որ զբոսաշրջիկներից պահանջվի թեստավորում անցնել Վրաստանի տարածքում, քանի որ այս պարագայում մենք կունենանք ավելի շատ երաշխիքներ, որ կեղծված փաստաթղթերի հետ գործ չենք ունենա: Կարծում ենք, որ այսպիսով զբոսաշրջիկների տեղաշարժը շատ ավելի անվտանգ կլինի մեր քաղաքացիների համար», - հայտարարել է Տիկարաձեն: Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությունը կարող է տրամադրել թեստավորման կենտրոնների լայն ցանց, իսկ էկոնոմիկայի նախարարության եւ զբոսաշրջության ազգային վարչության հետ համագործակցության դեպքում «ոչ մի բարդություն չի առաջանա»: «Մեր երկրի անվտանգության համար կարեւոր է, որ Վրաստանում բոլոր զբոսաշրջիկները, նույնիսկ երկու անգամ պատվաստվածները, Վրաստանում լրացուցիչ թեստավորում անցնեն», - ասել է Տիկարաձեն: Վրաստանի օդային սահմանը հատելիս՝ զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը հաստատում է կորոնավիրուսի դեմ ցանկացած դեղամիջոցով պատվաստման ամբողջական կուրսը: Վրաստանի ցամաքային սահմանը հատելիս՝ պետք է ներկայացնել պատվաստումների ամբողջական կուրսը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաեւ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, որը կատարվել է ժամանումից 72 ժամ առաջ: 10 տարեկանից ցածր օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են ՊՇՌ թեստի բացասական արդյունք տրամադրելու, ինչպես նաեւ Վրաստան ժամանելուց հետո երրորդ օրը թեստավորում անցնելու պարտավորություններից: ՊՇՌ թեստի արդյունքը պետք է լինի վրացերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01