Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելուց առաջ նախ պետք է հստակեցնել իրավական հիմքը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
«Այսօր մեր առաջ ծառացած հարցը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքումն է և սահմանազատում-սահմանանշումը։ Թող տպավորություն չստեղծվի, որ որևէ մեկը դեմ է խաղաղության պայմանագիր կնքելուն կամ պետությունների միջև սահմանազատմանը, բայց դրանից առաջ պետք է հստակեցվի՝ որն է այն իրավական հիմքը, որի վրա դա պետք է տեղի ունենա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը 1991 թվականի հոկտեմբերի 18-ի պետականության վերականգնման մասին սահմանադրական ակտով հրաժարվել է սովետական իրավապայմանագրային հիմքից և իրեն հռչակել առաջին հանրապետության իրավահաջորդ։ Բնականաբար, որևէ հղում ներկա վարչական գծերին՝ որպես միջպետական սահման, չկա և չի կարող լինել։ Եվ որևէ իշխանություն՝ կլինի Նիկոլ Փաշինյանը, թե խորհրդարանը, որն այս վարչական սահմանները կփորձի ճանաչել պետական սահմաններ, նշանակում է ինքը տարածքային ամբողջականության երաշխավորից վերածվում է տարածքային ամբողջականությունը ոտնահարողի և կատարում է դավաճանական գործողություն, դա քրեորեն պատժելի արարք է»,- ասաց Պապյանը։
Նրա խոսքով՝ ի՞նչ պետք է անել՝ եթե Ադրբեջանն իրեն համարում է առաջին հանրապետության իրավահաջորդը, Հայաստանը նույնպես իրեն ճանաչում է առաջին հանրապետության իրավահաջորդ, հարցի լուծման քաղաքակիրթ տարբերակ կա։ «Դրա քաղաքակիրթ ձևը կա՝ ՄԱԿ-ի դատարան ես գնում, Միջազգային արդարադատության դատարանի ստատուտի 36-րդ հոդվածի երկրորդ մասով կողմերը թող դիմեն այդ նույն դատարանին՝ հստակեցնելու համար այն իրավական հիմքը, որով պետք է որոշվի սահմանը։ Կորոշվի իրավական հիմքը, կողմերը կներկայացնեն համապատասխան իրենց փաստաթղթերը, կռվաններն ու փաստարկները, դրանից հետո կորոշվի։ Իսկ այս ձևը մեր թշնամու կողմից Հայաստանին պարտադրված անօրինական գործողություն է։ Պետք է հստակեցնել օրինական հիմքը, դրա հիման վրա որոշել որն է սահմանը, նոր կատարել սահմանանշում և մնացած գործողությունները»,- ասաց Պապյանը։
11:38
11:09
10:52
10:36
10:19
10:02
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01