Հայաստանը դեռեւս պատրաստ չէ ԳԱԱ ինստիտուտների՝ բուհերի հետ միավորմանը: Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը: Ըստ նրա՝ եթե սխալներ են թույլ տրվել, ապա դրանք պարզապես պետք է շտկել: «Վրաստանն ու Ղազախստանը գնացին այդ քայլին: Այժմ երկու երկրներում էլ խառնաշփոթ է առաջացել, թե արդյո՞ք համալսարանը ի վիճակի է պահել այս կամ այն ինստիտուտը: Ապագայում ինստիտուտների եւ բուհերի միավորումը կարող է արդիական լինել Հայաստանում, սակայն այժմ մենք դրան պատրաստ չենք», - պարզաբանել է Աշոտ Սաղյանը:
Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել: «Օրինակ՝ բուհերը կարող են պայմանագրեր կնքել ինստիտուտների հետ եւ սերտ համագործակցություն հաստատել: Դրանից հետո պարզ կդառնա, թե ինչը ինչի հետ է պետք միավորվել կամ չմիավորել», - հավելել է ԳԱԱ նախագահը: Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, ապա դա, ըստ նրա, չպետք է լինի ինքնանպատակ: «Օպտիմալացման արդյունքում մենք չպետք է հասնենք նրան, որ գիտական հաստատությունները պարզապես փակվեն, այլ որ դրանք կարողանան վաստակել նույնչափ, որքան հատկացնում է պետությունը», - եզրափակել է Սաղյանը:
11:38
11:09
10:52
10:36
10:19
10:02
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01