Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեծ ներուժ և հեռանկարներ է տեսնում:
«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն»-ի ընթացքում իր ելույթում ԵՄ դեսպանն ընդգծեց՝ ԵՄ-ն հավատում է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը պայծառ ապագա ունի և կարող է դառնալ երկրի տնտեսության շարժիչ ուժը:
«Եվրամիության ENPARD ծրագրի հիմքում հենց այս գաղափարն էր ընկած, որի շրջանակներում մենք 20 միլիոնից ավելի եվրո կհատկացնենք Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցության համար: Օրեր առաջ ես գյուղատնտեսության աջակցության ևս 7 միլիոն եվրոյի ծրագիր եմ ստորագրել»,- նշեց Սվիտալսկին:
Նա հավելեց, որ ԵՄ-ն Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ նպատակ ունեն օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր իրականացնել Հայաստանում, որի համար կտրամադրվի մոտ 3 միլիոն եվրո: «Մյուս տարի մենք մեկ այլ ծրագիր ենք իրականացնելու, աջակցություն ենք տրամադրելու Արմավիրի և Արարատի մարզերում գյուղատնտեսության զարգացմանը: Այդ ծրագրի արժեքը կկազմի 10 միլիոն եվրո»,- ասաց ԵՄ դեսպանը:
Եզրափակելով խոսքը՝ Սվիտալսկին ընդգծեց, որ հայ գյուղացին արժանի է այն օգնությանն ու աջակցությունը, որ տրամադրում է Եվրոպական Միությունը:
«Եվրամիությունը կշարունակի ձեզ հետ լինել նաև գալիք տարիների ընթացքում»,- դիմելով գյուղացիներին՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44