Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ որ այս տարի Կարմիր խաչը հինգ անգամ ավելացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը՝ կազմելով 50 միլիոն եվրո: Հայ ռազմագերիների փոխանակման գործընթացի հետ կապված Մաուրերն ասել է, թե առաջընթաց է գրանցվել, բանտարկյալները վերադառնում են իրենց տները: «Եվ միևնույն ժամանակ, դեռ կան վեճեր ձերբակալվածներից մի քանիսի վերաբերյալ՝ արդյո՞ք նրանք ռազմագերիներ են համարվում, ինչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են վերադառնալ: Մենք շարունակում ենք անդրադառնալ այս խնդիրներին: Հարցադրմանը, որ Ադրբեջանը պնդում է, թե «երկրում մնացած ռազմագերիներն իրականում Հայաստանից դիվերսանտներ են, որոնք սադրանքներ էին պատրաստում: Հետևաբար, Ադրբեջանը չի շտապում դրանք հանձնել, Կարմիր խաչն այցելո՞ւմ է այս կալանավորներին», Մաուրերն ասել է, որ, այո, Կարմիր խաչն ուղղակիորեն մուտք ունի կալանավորվածների մոտ ու Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ տարաձայնություններ կան (կալանավորվածների) կարգավիճակի վերաբերյալ: «Բաքուն և Երևանը պետք է այս խնդիրը լուծեն իրենց մեջ: Մենք կարող ենք կիսել մեր փորձը, կարող ենք ինչ-որ բան խորհուրդ տալ, բայց համապատասխան կառավարությունները պետք է իրենք որոշեն և վերջնական գնահատեն կարգավիճակը: Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ: Եվ հուսով եմ, որ ապագայում հնարավոր կլինի խնդրի լուծում գտնել բոլոր այն կալանավորվածների համար, որոնք գտնվում են Հայաստանում և Ադրբեջանում»,- ասել է Մաուրերը: Իսկ, թե ինչ պայմաններում են Ադրբեջանում պահվում հայ ռազմագերիները, նա նշել է, որ իրենք դրա վերաբերյալ հանրային գնահատական չեն տալիս: «Մենք այցելում ենք՝ գնահատելու մարդկանց պայմանները, բայց ինչպես գիտեք, սա ԿԽՄԿ-ի համար գաղտնի գործընթաց է: Մենք աշխատում ենք տարածաշրջանի բոլոր իշխանությունների հետ՝ մեր մեկնաբանությունները համապատասխան մարմիններին փոխանցելու համար, և առայժմ ավելին չեմ կարող ասել»,- ասել է Մաուրերը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01