Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ներկա են եղել գյուղական կյանքին և ավանդույթներին նվիրված բերքի երրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնի բացմանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության և համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, դիվանագիտական այլ կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր: Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ նախաձեռնած փառատոնի կայացմանն աջակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող այս փառատոնի մասնակիցների թիվը գնալով մեծանում է՝ ներառելով նորանոր տնտեսություններ:
«Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս իր պատրաստակամությունն է ցուցաբերում հնարավորին աջակցելու նման միջոցառումների կայացմանը: Սա ևս մեկ առիթ է գյուղացիների ու գյուղմթերք արտադրողների համար սեփական արտադրանքը մատուցելու նաև մայրաքաղաքի սպառողներին ու այդպիսով ավելի ճանաչելի դառնալու: Մենք բարձր ենք գնահատում նաև բոլոր այն մարդկանց ավանդը, ովքեր ամեն ինչ արել են այս հրաշալի գաղափարը կյանքի կոչելու համար: Որքան արտադրությունն ընդլայնվի, այդքան ավելի մեծ թվով աշխատատեղեր կստեղծվեն, դա էլ իր հերթին կնպաստի հայրենական արտադրանքի տարածմանն ու արտահանմանը, և ընդհանուր առմամբ, նաև գյուղատնտեսության զարգացմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, որի հետ մենք համագործակցելու տարիների հաջողված փորձ ունենք», - նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպություններ և հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել, փոխանակել փորձն ու գտնել նոր շուկաներ և համագործակցության եզրեր: Այս նախաձեռնությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ն նպատակ է հետապնդում նպաստելու կայուն գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացմանը:
Փառատոնի մասնակիցները ներկայացնում են ՀՀ բոլոր մարզերը: Նրանց թվում են ֆերմերային տնտեսություններ, գյուղմթերք արտադրող կազմակերպություններ, անհատներ՝ Հայաստանից և Վրաստանից: Լեռնային շուրջ 100 տաղավարներում, բացի գյուղմթերքից, ներկայացվել են նաև ձեռագործ աշխատանքներ, ավանդական տնական խորտիկներ:
Փառատոնն ուղեկցվել է ազգագրական երգուպարի համույթների կատարումներով, իսկ փոքրիկ այցելուները դիտել են նաև տիկնիկային ներկայացում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55