ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացարձակ անընդունելի ու անբարո է որակում Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, որ հաշվերահարդարներ չեն լինելու, բայց կադրային ջարդ լինելու է:
«Այսինքն՝ կադրային ջարդ ինչո՞ւ համար է լինելու, որ այս կամ այն համայնքապետերը հրաժարվել են կատարել քվեներ ապահովելու իշխանության պահա՞նջը: Սա բացարձակ անընդունելի եմ համարում»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, երկրի առջև ծառացած խնդրիների լուծման գործում շատ կարևոր է, թե ինչպիսի ընդդիմություն կլինի խորհրդարանում և խորհրդարանից դուրս: «Եթե ունենանք ընդդիմություն, որի նպատակն այսրոպեական իր փոքր շահի սպասարկումը չէ, իրապես հասկանում է երկրի առաջ ծառացած մարտահրավերները, խորհրդարանական ընդդիմությունն ակտիվորեն համագործակցում է արտախորհրդարանական ընդդիմության հետ, ապա մենք կկարողանանք իսկապես ձևավորել համարժեք օրակարգ, որտեղ սեղանին դրված կլինի երկրի անվտանգային խնդիրները: Չի լինի նման ընդդիմություն, մարդիկ կվերցնեն իրենց մանդատները, կբավարարվեն դրանով, կարծում եմ՝ այս երկրին վնասող ճահիճը դեռևս շատ երկար է տևելու, դեռևս շատ երկար ունենալու ենք լրջագույն անվտանգային կորուստներ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ պատգամավորը, ով արդեն չի լինի նոր գումարվող խորհրդարանում, համաձայն է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքի հետ, որ խորհրդարանական ընդդիմությունը պատերամից հետո պետք է շատ ավելի կարծր, արմատական դիրքորոշում որդեգրեր. «Բազմաթիվ անգամ հրապարակային առաջարկով հանդես եմ եկել, որ այո՝ պետք է գրավել Ազգային ժողովի ամբիոնը, սակայն գտել են, որ սխալ մարտավարություն է, պետք է ավելի կոռեկտ ընդդիմադիր գործունեություն ծավալել: Գտնում էի, որ պատերազմից հետո Ազգային ժողովի դահլիճը պետք է կազմալուծել, թույլ չտալ պատերազմը տանուլ տված մարդկանց մոտենային ամբիոնին՝ անկախ նրանց մեզ կգրկեին, դուրս կհրավիրեին, անվտանգութուն կբերեին, ձայնի իրավունքից կզրկեին»: Աղբյուր` Panorama.am
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44