Հայաստանցիներն այս ամառ դեպի այլ երկիր հանգստի մեկնելիս անորոշության մեջ են, պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է: Եթե նախկինում միայն տուրիստական գործակալություններից տոմս ամրագրելն էր և թռիչքի օր ու ժամ պլանավորելը, ապա հիմա մարդիկ մտածում են՝ ո՞ր երկիրը ինչ սահմանափակում ունի զբոսաշրջիկների համար, պե՞տք է արդյոք պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ այլ երկիր մուտք գործելու համար:
Մենք փորձեցինք պարզել և հասկանալ, թե Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Դուբայ, Եգիպտոս, Հունաստան հանգիստ կազմակերպելու համար ի՞նչ է անհրաժեշտ քաղաքացուն:
Վրաստան
Վրաստանը իր երկիր մուտք գործող Հայաստանի քաղաքացուց պահանջում է միայն կորոնավիրուսային հիվանդության թեստի բացասական պատասխան: Հունիսի 1-ից այս երկրի սահմանն անարգել հատել կարող են այն քաղաքացիները, որոնք ժամանումից ոչ ուշ, քան երեք օր առաջ ստացված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կներկայացնեն, որը կստուգվի և՛ ՀՀ-ի, և՛ Վրաստանի օդային, ինչպես նաեւ ցամաքային կետերում՝ կախված, թե որ ճանապարհը մեկնելու համար կընտրի քաղաքացին: Փետրվարի 1-ից Վրաստան կարող է մուտք գործել նաև «քովիդ-19»-ի դեմ պատվաստման ամբողջական չափաքանակը ստացած ցանկացած այլ երկրի քաղաքացի։ Հասնելով Վրաստան՝ քաղաքացին կարող է ազատ տեղաշարժվել քաղաքով մեկ:
Եգիպտոս
Այս երկիրը ՀՀ քաղաքացուց նույնպես պահանջում է կորոնավիրուսային հիվանդության թեստի բացասական պատասխան: «Քովիդի» դեմ թեստը հանգստի մեկնել ցանկացող անձը պետք է հանձնի թռիչքից երկու օր առաջ: Բացասական թեստի պատասխանով քաղաքացիները կարող են իրենց հանգիստը վայելել Եգիպտոսում առանց որևէ խոչընդոտի և արգելքի:
Դուբայ
Իրենց հանգիստը վայելել և Դուբայում ազատ տեղաշարժվել կարող են այն ՀՀ քաղաքացիները, որոնք կորոնավիրուսային հիվանդության թեստի բացասական պատասխան կունենան իրենց ձեռքում: «Քովիդի» դեմ թեստը քաղաքացիները պետք է հանձնեն թռիչքից 96 ժամ առաջ:
Ռուսաստանի Դաշնություն
Մեկնելու համար քաղաքացիները պետք է կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձնեն 72 ժամ առաջ «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելված միջոցով: Թեստի պատասխանը և՛ Հայաստանի, և՛ ՌԴ օդանավակայաններում քաղաքացին պետք է ներկայացնի հավելվածում առկա QR կոդի միջոցով: Այն պարտադիր պետք է առկա լինի հավելվածում:
Ինչ վերաբերվում է Հունաստան և ԱՄՆ ճամփորդելուն, ապա Հունաստանը դեռևս փակ է բոլոր զբոսաշրջիկների համար, իսկ ԱՄՆ գնալու համար քաղաքացիները վիզա ստանալու նպատակով պետք է հերթագրվեն և իրենց հերթին սպասեն մինչև 2022 թվականի ապրիլը:
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01