Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթթի ամուսնալուծությունը տակնուվրա է անում ռուսաստանցիների ոչ միայն միտքը, այլեւ գիտակցությունը: «Դնի» պորտալը դիմել է«Էքստրասենսի օրագիր» շոուի մասնակից Նինա Սիվակին` իմանալու, թե ապագայում ինչ է սպասում աշխարհի ամենահայտնի զույգին:
«Խաղաթղթերի օգնությամբ ես տեսել եմ այդ զույգի ապագան: Կարող եմ ասել, որ Բրեդը կփորձի վերադարձնել Անջելինային, բայց սկզբում փորձերն ապարդյուն կլինեն: Ես պայծառացում եմ տեսել եւ ամենայն հավանականությամբ մեզ սպասում է Բրանջելինայի վերամիավորումը: Իհարկե դա տեղի կունենա ոչ միանգամից, այլ որոշ ժամանակ անց: Անջելինան կփակվի, ներամփոփ կդառնա, կզբաղվի երեխաների հոգսերով, իրավիճակին ավելի խիստ եւ քննադատաբար կվերաբերվի, հազվադեպ կնկարահանվի, կջանա խուսափել պապարացցիներից եւ կթաքնվի հասարակության հայացքից:
Բրեդի մասին մենք ավելի հաճախ կլսենք, հատկապես հիմա, երբ վարձույթ է դուրս գալիս նոր ֆիլմը, որտեղ նրա զուգընկերուհին է դարձել Մարիոն Կոտիյարը, որին, իմիջիայլոց, Փիթթի հետ սիրավեպ են վերագրում, բայց կարծում եմ` դրանք ընդամենը բամբասանքներ են:
Իսկ ընդհանրապես զույգը մեկ անգամ չէ, որ փորձել է բաժանվել, հետո միանալ եւ նույնիսկ այժմ փաստաբաններն աշխատում են ամուսնալուծության վրա, նրանց պատմության մեջ վերջակետ դրված չէ:
Բրեդ Փիթթին դեպրեսիա է սպասում, որը հաղթահարելու փորձեր անելիս նա կհանդիպի տարբեր կանանց. գաղտնիք չէ, որ 52 տարեկանում նա առաջվա պես ցանկալի է շատ կանանց համար: Գայթակղությունները կսպասեն նրան ամեն քայլափոխին, բայց նրա սրտի հավակնորդներից ոչ մեկը չի համեմատվի Էնջիի հետ, այդ պատճառով դեպրեսիան հաղթահարելուն նրան միայն ժամանակը կօգնի: Չնայած ամեն ինչին, ես լույս եմ տեսնում աստղային զույգի հարաբերություններում: Չեմ պնդի, թե նրանք կմիավորվեն որպես ամուսիններ, բայց հանուն վեց երեխայի, հաստատ ջերմ հարաբերություններ կպահպանեն», – հայտնել է պայծառատեսը:
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55