ՌԴ նախագահի խոսնակը բացառում է մեծ պատերազմի հավանականությունը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՌԴ Առաջին ալիքին տված հարցազրույցում, մեկնաբանելով միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի հնարավորությունը, նշել է, որ մեծ պատերազմ ներկայումս հնարավոր չէ միջուկային պարիտետի պահպանման շնորհիվ: Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել միջուկային պարիտետը խախտելու փորձերից և ամերիկյան կողմից նախազգուշական հարված հասցնելու հնարավորությունից պաշտպանվելու համար: Պեսկովի խոսքով, միջուկային պարիտետի նշանակությունը դժվար է գերագնահատել, քանի որ այդ մեխանիզմը կայունացնում է միջազգային հարաբերությունների ողջ ներկայիս համակարգը: «Մշտապես կան փորձեր՝ խախտել այդ միջուկային պարիտետը, և այստեղ Ռուսաստանը ձեռնարկել է մի շարք գործողություններ, որոնք երաշխավորում են միջուկային պարիտետի համակարգը»,- ասել է Պեսկովը: Վերջինս պարզաբանել է, որ խոսքն այնպիսի համակարգերի ընդունման մասին է, որոնք թույլ են տալիս պահպանել միջուկային հավասարությունը և ապահովագրվել ԱՄՆ-ից «կանխարգելիչ հարված» ստանալու հնարավորությունից: «Կարծում եմ, որ ընդհանրապես պատերազմից կարիք չկա խոսել, քանի որ այն հնարավոր չէ»,- եզրափակել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հրապարակման պատրաստեց 168.am-ը
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44