Tert.am - Քնեսետում Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը մշտապես աճում է. հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ժամանակ հայտարարեց Քնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը՝ ավելացնելով, որ իրենք այդ հարցը բարձրացնում են նիստերի ժամանակ:
«Ամենամեծ հաջողությունը այդ հարցում մենք համարում ենք այն, որ երեք ամիս առաջ կրթության հանձնաժողովը պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Այո, դա դեռ պաշտոնական Իսրայելի դիրքորոշումը չէ, բայց դա առաջընթաց է այս հարցում»,- ասաց Իսրայելի Քնեսետի փոխխոսնակը:
Նա մատնանշեց օրեր առաջ հայկական լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցը, նշեց, որ այնտեղ խեղաթյուրվել է իր խոսքը Հայոց ցեղասպանության մասին, որտեղ ներկայացվել էր, թե Իսրայելն այսօր հնարավորություն չունի պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Իսրայելում Հայաստանի մասին շատ քչերը գիտեն, նաև շատ քչերը գիտեն Հայաստանի պատմության մասին և շատ քչերը գիտեն հայերի՝Օսմանյան կայսրության կողմից ոչնչացման մասին,- ասաց նա՝ նշելով, որ երկու երկրների խնդիրը պետք է լինի այդ հարցը լուծելը,- որովհետև պետությունները, որոնք հետաքրքրված չեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, շատ բան են անում, որ այդ մասին աշխարհը չիմանա: Այդ պատճառով ես դիմում եմ այստեղ գտնվողներին և կոչ եմ անում աշխատել այդ ուղղությամբ: Եկեք, պատմենք աշխարհին՝ ինչ է կատարվել այստեղ 1915 թվականին»:
Ըստ Թալի Պլոսկովի՝ եթե աշխարհը տեղեկանա Հայոց ցեղասպանության մասին, ապա ոչ ոք չի կարող ժխտել, որ դա չի եղել: «Ես ամբողջ հոգով հայ ժողովրդի հետ եմ»,- եզրափակեց իր խոսքը նա:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42