Վաշինգտոնը մտահոգված է Պեկինի կողմից միջուկային զինանոցի ավելացման տեմպի արագացմամբ և գործնական փոխգործակցության կոչ է անում սպառազինությունների ապակայունացնող մրցավազքից խուսափելու համար: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Դա և մյուս տեղեկությունները խոսում են այն մասին, որ ՉԺՀ-ի միջուկային զինանոցն ավելի արագ է աճելու, քան կարելի էր սպասել ավելի վաղ, այդ ավելացումը մտահոգություն է առաջացնում և հարցեր բարձրացնում այն մտադրությունների վերաբերյալ, որոնց հետամուտ է ՉԺՀ-ն, ինչպես նաև մեզ համար հաստատում է գործնական գործողությունների իրականացման կարևորությունը՝ ի շահ միջուկային ռիսկերի նվազման»,-ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Հուլիսի 1-ին Washington Post-ը, վկայակոչելով փորձագետների, հաղորդել է, որ Չինաստանը սկսել է ավելի քան 100 արձակման հորանների կառուցումը՝ Հանսյու նահանգում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար:
Փրայսի խոսքով՝ տեղեկությունները խոսում են այն մասին, որ Պեկինի համար «ավելի ու ավելի դժվար է դառնում» աճող միջուկային ներուժը թաքցնելը: «Մենք գործնական փոխգործակցության կոչ ենք անում Պեկինին՝ սպառազինությունների ապակայունացնող մրցավազքի ռիսկերը և (երկու երկրների միջև) պոտենցիալ ապակայունացնող լարվածությունը նվազեցնելու համար»,-ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդել է Washington Post-ը, փորձագետները ՉԺՀ-ի նման քայլը համարում են երկրի համար միջուկային ոլորտում Պեկինի հնարավորությունների հավանական զգալի ընդլայնման ցուցանիշ, երկիր, որն ունի 250-ից մինչև 350 միավոր միջուկային զենք: Նշվում է, սակայն, որ հրթիռների թիվը, որոնք, հավանաբար, պլանավորվում է տեղակայել այդ հորերում, կարող է շատ անգամ ավելի քիչ լինել՝ 100 հատ: Հրատարակությունը նաև ընդգծում է, որ ավելի վաղ Չինաստանը, որպես շեղող մանյովր, ստեղծել է կեղծ արձակման հորեր:
Հրատարակությունը վկայակոչում է Կալիֆոռնիայի հետազոտողների կողմից ուսումնասիրված արբանյակային լուսանկարները, որոնցում իբր երևում են 119 նույնական կառուցվածքների շինարարական աշխատանքները, որոնք պարունակվում են ՉԺՀ-ում միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների համար առկա օբյեկտներում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01