«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում դրամի արժևորման միտումներ են նկատվում: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում հիշեցնում է՝ դոլարի փոխարժեքը ձևավորվում է պահանջարկ-առաջարկի հիման վրա ու այդ համատեքստում նշում նման միտումների օբյեկտիվ պատճառների մասին:
«Պատճառներից մեկը պղնձի համաշխարհային շուկայում գների բարձրացումն է, ինչպես նաև արտաքին պարտքի ավելացումը: Օբյեկտիվ պատճառների շարքում ընտրություններն են, որովհետև մեծ գումարներ են ծախսվում, ու մարդկանց մոտ պահուստները սովորաբար արտարժույթի տեսքով են լինում: Ու երբ պետք է ծախսեր անեն, բնականաբար, արտարժույթը փոխարինվում է Հայաստանի արժույթով: Հաջորդ հանգամանքը տուրիզմի, իհարկե, փոքր մասով որոշակի աշխուժացումն է, ինչպես նաև տրանսֆերտների փոխանցումը ՀՀ՝ արտագնա աշխատանքի մեկնածների կողմից: Օբյեկտիվ պատճառ է նաև սեզոնային բնույթով պայմանավորված գյուղմթերքի արտահանումը: Այս օբյեկտիվ պատճառները հատուկ են յուրաքանչյուր ամառային սեզոնին՝ անկախ կառավարությունների կամքից, ինչի արդյունքում փոխարժեքն ավելի նվազում է, իսկ դրամն ամրապնդվում»,- ասաց նա:
Ն. Սարգսյանը, սակայն, սուբյեկտիվ պատճառ ևս տեսնում է. «Եթե դիտարկում ենք, թե ինչ ժամանակահատվածում դրամն արագ արժևորվեց, հասկանում ենք, որ վերոնշյալ պատճառներն այդքան էլ կարող է ազդեցություն թողած չլինեն, որովհետև նշվածները երկարաժամկետ կտրվածքով են ազդում փոխարժեքի տատանման վրա: Այս դեպքում ընդամենը մի քանի օրվա մեջ 525, 528-ից միանգամից իջավ 497, 498, 496: Նման նվազեցումները, ըստ իս, միջամտության արդյունքում են լինում: Չեմ ուզում կանխատեսում անել, թե կառավարությունն ինչ շահագրգռվածություն կարող էր ունենալ և ինչպես կարող էր միջամտություն անել, բայց որ այստեղ անտեսանելի ձեռք կա, միանշանակ է:
Այստեղ ես վտանգներ եմ տեսնում. եթե իրականում այդ մտահոգությունները իրականություն լինեն, իսկ ես համոզմունք ունեմ, որ այստեղ լուրջ միջամտություն է եղել, ապա այս տեմպը ոչ թե կշարունակվի, այլ որոշակի ժամանակ հետո կարող է վերահսկողությունից դուրս գալ: Այստեղ միանշանակ արհեստական բաղադրիչ կա. եթե չլիներ, դոլարի գինը ոչ թե 2-3 օրվա մեջ, այլ մեկ ամսվա մեջ կնվազեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44