Ֆրանսիական ամենահայտնի դեսերտներից «Փարիզ բրեստ»-ի հեղինակը ֆրանսիացի հրուշակագործ Լուի Դյուրանդն է։ Նուրբ կրեմային միջուկով և պնդուկի պրալինով լցոնված օղակաձև այս դեսերտը Դյուրանդը ստեղծել է 1910 թվականին, անունն ընտրելիս էլ երկար չի տատանվել՝ «Փարիզ բրեստ», քանի որ այդ ժամանակ իր հրուշակարանի մոտակայքում անցկացվում էր Փարիզ-Բրեստ-Փարիզ ամենամյա հեծանվավազքը։

«Փարիզ բրեստի» և այլ ճանաչված ու սիրված աղանդերի հետաքրքիր նախապատմությունները SEASONS SWEETLAND-ում հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների ու բլոգերների համար կազմակերպված համտես-երեկոյի ընթացքում ներկայացրեց «Երեմյան Փրոջեքթս ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը։ Լրագրողները համտեսեցին նաև միլֆեյ, կարամելով էկլեր, կրեպ-տորթ, բելգիական շոկոլադի հումքով պատրաստված տարատեսակ բոնբոններ, իսկ Անահիտ Միքայելյանը ծանոթացրեց հեղինակային հրուշակեղենին, պատրաստման առանձնահատկություններին, SEASONS SWEETLAND հրուշակարանի կոնցեպտին ու մոտեցումներին։
Շեֆ հրուշակագործ Անահիտ Միքայելյանն առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, և իր համար սիրելի երաժշտության աշխարհը, ինչպես ինք է նշում, արտացոլել է հրուշակագործությունում՝ յուրաքանչյուր հրուշակեղեն ներկայացնելով որպես «քաղցր սիմֆոնիա»․
«Հրուշակեղենը պետք է լինի ոչ միայն համեղ, այլև երաժշտության պես հույզեր և հաճելի զգացողություններ արթնացնի։ Ինչպես ամեն երաժիշտ ցանկացած ստեղծագործություն ներկայացնում է յուրովի, այնպես էլ ամեն հրուշակագործ անգամ մեզ բոլորիս հայտնի թխվածքները պատրաստում է իր ձեռագրով։ Մենք, օրինակ, փորձում ենք թխվածքի բաղադրատոմսը ոչ թե ամբողջությամբ փոփոխել, այլ ստանալ մեր տարածաշրջանում ընդունված, հյուրերի և բնակիչների համար հաճելի համը։ Եվ ամենակարևորը հրուշակեղենի նույն համը տեսքն ու որակը մշտապես ապահովելն է»։
SEASONS SWEETLAND-ի նրբահամ հրուշակեղենն ու պաղպաղակները պատրաստվում են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմայում արտադրվող, «Yeremyan Products» բարձրորակ և անարատ կաթնամթերքից։

Երևանյան ամառային երեկոն ուղեկցվեց կիթառի հնչյուններով և ամփոփվեց մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար սիրելի դարձած այգու գունեղ շատրվանների լուսային, երաժշտական շոույով։ Երեկոյի ավարտին ԶԼՄ ներկայացուցիչներն ու բլոգերները հատուկ ֆոտոարշավի շրջանակում լուսնկարվեցին SEASONS GELATERIA-ի բնական ու գունեղ պաղպաղակներով:


2021 թվականի մայիսից «Նոր Երևան» այգու տարածքում գտնվող SEASONS համալիրն ու M-CAFE սրճարանը գործում են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կազմում: Այժմ SEASONS ռեստորանի 2 սրահներում առանձին գործում են եվրոպական խոհանոցով SEASONS ռեստորանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆիրմային, հրուշակեղենը ներկայացնող SEASONS SWEETLAND սրճարանն ու Ընկերության կողմից «Yeremyan Products» կաթնամթերքից արտադրվող պաղպաղակի սրահ՝ SEASONS GELATERIA-ն։ Իսկ նախկին M-CAFE-ի տարածքում գործում է իտալական խոհանոցով բացօթյա SEASONS CAFE-ն։ Հարակից այգին ևս գտնվում է Ընկերության կառավարման ներքո։
Նոր նախագծի կոնցեպտուալ 4 ուղղվածությունները բնորոշում է տարվա եղանակները․ SEASONS-ը «Բոլոր եղանակները Ձեզ համար» (All Seasons for You) կոնցեպցիայի շրջանակում առաջարկելու է ամեն եղանակին բնորոշ մոտեցումներ ու գաղափարներ, որոնք հյուրերի համար կլինեն հետաքրքիր ու գրավիչ տարվա բոլոր եղանակներին
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով: Այն միավորում է SEASONS համալիրը, Burgery Angus and More, իտալական «Կազա Նոստրա», բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ» Smoking Chef Grill & Wine, «Պանդոկ Երեւան.գետափին» ռեստորանները, «Պանդոկ Երեւան» և «Երեւանի շաուրմա» ռեստորանների ցանցը։
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01