Առնվազն 9.5մլն դրամ կբռնագանձվի ՀՊՏՀ-ից հօգուտ աշխատակցի, որին ռեկտորը բացահայտ ապօրինությամբ ազատել էր աշխատանքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։ Նա մասնավորապես նշել է․
«Առնվազն 9.5մլն դրամ կբռնագանձվի ՀՊՏՀ-ից հօգուտ աշխատակցի, որին ռեկտորը բացահայտ ապօրինությամբ ազատել էր աշխատանքից՝ հաստիքների ձևական փոփոխության հնարքով: 15 ուսանողի վարձավճարի վատնում ամենաթողության հետևանքով... Վերաքննիչ դատարանը (դատավոր Կ. Համբարձումյանի նախագահությամբ) հաստատեց առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ այդ ընթացքում բուհին պատճառված վնասի չափը 4.5-ից դարձավ 9.5մլն: Չէին խրատվել առաջին ատյանից... Թեև հատուցումը կատարվելու է համալսարանի բյուջեից, որը ձևավորվում է ուսանողների վարձավճարների հաշվին, սակայն ուսանողների համար կա լավ նորություն. համալսարանին պատճառած վնասը պարտավոր է իր անձնական միջոցներով հատուցել վնասի մեղավորը, որովհետև՝ ՀՀ օրենքը ՊՈԱԿ-ների մասին. «Պետական կազմակերպության գործադիր մարմնի (ռեկտորի) պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը պատճառված վնասի համար»: Հ.Գ. Ճիշտ նույն «հանճարեղ» հնարքով աշխատանքից ազատվել է նաև ընդհանուր բաժնի պետ Գ. Մուրադյանը, որի գործը ևս դատարանում է՝ նույն ակնհայտ ելքով»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55