Այսօր՝ հուլիսի 5-ին, հայտնաբերվել է Լիճք գյուղի մոտակա ջրվեժում ջրահեղձ եղած քաղաքացու դին: Նշենք, որ այսօր ժամը 06։10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։ Ժամը 10։02-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել Գ․ Տ․-ի (ծնված 1991 թ․) դին։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։ Պարզվել է, որ Գ․ Տ․-ն (ծնված 1991 թ․) Սրտաձև կոչվող լճում լողալիս ջրահեղձ է եղել․ նրան օգնության հասած Ն․ Մ․-ն (ծնված 1991 թ․) և Ն․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ջրից դուրս են բերվել տեղի ուժերով․ տուժածներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03