Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ականանետային անձնակազմերը հերթական մարտական վարժանքների շրջանակներում կատարել են մի շարք ուսումնական առաջադրանքներ՝ համաձայն խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստության ծրագրի: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն: Հաղորդագրության մեջ ասվում է, որ դիտակետում ուսումնական գործողությունների ընթացքում, զինվորական անձնակազմը կատարելագործել է ականանետերը մարտական վիճակի բերելու հմտությունները: Հրետանավորները մշակել են կրակելու ընթացքում թիրախի կոորդինատներին ականանետն ուղղելու հաշվարկների համահունչությունն ու արագությունը: Ականանետների անձնակազմերը մշակել են թիրախի հետախուզման և կրակային դիրքերը փոխելու մի շարք ստանդարտներ: «Մարտական վարժանքներն ամեն օր իրականացվում են հենց դիրքի դիմաց: Դրա համար մենք կառուցել ենք մերձզորանոցային ուսումնական և նյութական բազա, որտեղ հնարավոր է իրականացնել ինժեներական և քարտեզագրական ուսուցում»,- ասել է դիտակետի հրամանատար Ալեքսանդր Բելոուսովը: ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է ուսումնական դասընթացներ խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստության հիմնական թեմաների վերաբերյալ, ներառյալ՝ մարտավարական, արտական և հատուկ պատրաստության, ինչպես նաև մարտական և այլ հատուկ տեխնիկայի վարումը: Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զորախմբի շուրջ 50 զինծառայող է ներգրավված մարտական պատրաստության դասընթացին:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44