Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար հայերենի 379, մաթեմատիկայի 331, պատմության 169, աշխարհագրության 95, կենսաբանության 109, քիմիայի 103, ֆիզիկայի 101 ուսուցիչներ:Ըստ մարզերի` առավելագույն թվով դիմողները` շուրջ 350 ուսուցիչ, մայրաքաղաք Երևանից են:
Արագածոտնի մարզից դիմել են 63, Արարատի մարզից` 89, Արամավիրի մարզից` 101, Գեղարքունիքից` 116, Կոտայքից` 112, Լոռիից` 126, Շիրակից` 137, Սյունիքից, Վայոց ձորից և Տավուշից համապատասխանաբար՝ 84, 20 և 89 ուսուցիչներ:
Վերոնշյալ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել են առաջին փուլում, որն ավարտվել է 2021 թվականի մայիսի 31-ին:
Այժմ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման հայտերի ներկայացման երկրորդ փուլ:
Ուսուցիչները երկրորդ փուլով կամավոր ատեստավորման համար կարող են դիմել սույն թվականի հուլիսի 6-13-ը։
Պահանջվող փաստաթղթերն են․
դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով՝ առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին,
տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, որից պատրաստվում է մասնակցել գիտելիքի ստուգմանը, դասարանները, որոնցում դասավանդում է, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, համայնք),
բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:
Փաստաթղթերը կարելի է ներկայացնել առձեռն կամ էլեկտրոնային՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։
Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորմանը կարող են դիմել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, Հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն և կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։
Կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի N 07-Լ հրամանով հաստատված «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման աշխատակարգի»:
Ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստավորման օրերը կսահմանվեն մինչև օգոստոսի 20-ը և կհրապարակվեն ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ կայքերում: Առարկայական գիտելիքների ստուգման քննությունները կանցկացվեն սեպտեմբերին։
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01