Կողմ լինելով առողջ և հիմնավորված քննադատություններին, ես կտրականապես դեմ եմ ուղղորդված և իմաստազուրկ տեսակետներին: Նախկին վարչապետի և նրա կաբինետի անդամների դեմ սկսված և ակնհայտ պատվիրված սև փիառը գնալով ավելի է ահագնանում: Շրջանառվող լուրերը Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին Արծվիկ Մինասյանին փոխարինելու մասին, կարծես թե իրականություն են դառնում և վերը թվարկածս որոշ աբիժնիկներ արդեն սկսել են վայրահաչել և անհեթեթություններ բարբառել պ-ն Գրգորյանի գործունեության վերաբերյալ: Հեռու եմ այն մտքից, որ Արամայիս Գրիգորյանի ղեկավարած ոլորտը կատարյալ է և չունի որևէ թերություն, սակայն մյուս կողմից պ-ն Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում համակարգի առողջացման, արհեստավարժ և իրենց գործին անմնացորդ նվիրված թիմի ձևավորման, կոռուպցիայի վերացմանն ուղղված անհրաժեշտ և նպատակային մեխանիզմների կիրառման, բնապահպան ակտիվիստների և ՀԿ-ների հետ անցկացվող բաց և թափանցիկ քննարկումների և մշտապես փոխզիջումային տարբերակի հանգելու, Սևանա լճի կենսամակարդակի ու կենդանական աշխարհի պահպանմանն ուղղված հիմնախնդիրները առաջնահերթություն դարձելու, ապօրինի ձկնորսության, որսորդության և անտառահատման բացահայտված դեպքերի արդյունքում բռնագանձված միլիոնավոր դրամների պետբյուջե մուտքգրման և ոլորտի առջև ծառացած մյուս կարևորագույն մարտահրավերները պատվով հաղթահարելու կամքն ու վճռականությունը` Արամայիս Գրիգորյանի համար ի սկզբանե եղել և մնում են որպես անխախտ համոզմունք, իսկ իր ստանձնած պարտավորությունների ժամանակին և անթերի կատարումը` սկզբունքայնության և պատասխանատվությունից չխուսափելու ամենօրյա և պատվաբեր աշխատանք: Այո պ-ն Գիրգորյանին իր պաշտոնավարման ընթացքում ի շնորհիվ իր ձևավորած թիմի գրագետ և պրոֆեսիոնալ աշխատելաոճի հաջողվել է Բնապահպանության նախարարության հեղինակությունն ու նշանակությունը էականորեն բարձրացնել, հանրությանը հուզող և հրատապ լուծում պահանջող բազում բնապապահպանական հիմնախնդիրների ամբողջական և հինովին կարգավորման, ոլորտում կաշառակերությամբ և ծանոթ-բարեկամական կապերով հարցեր լուծելու դեպքերի իսպառ բացառման արդյունքում արդարացիորեն արժանանալ մեր հասարակության գերակշռող հատվածի դրական վերաբերմունքին, վստահությանն ու խրախուսմանը: Մի բան աներկբա է, որ եթե պ-ն Գրիգորյանը ազատվի ներկայիս պաշտոնից, ապա հանրապետության նախագահն ու նորանշանակ վարչապետը, Արամայիս Գրիգորյանի ղեկավարման երկարամյա աշխատանքային հսկայական փորձը, հանրային վստահության բարձր նշաձողն ու կուտակած քաղաքական կապիտալը անպայմանորեն կօգտագործեն՝ ի շահ մեր երկրի անխափան առաջընթացի, մեր քաղաքացիների խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ ապագայի կերտմանը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34