Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանները հյուրախաղերի են պատրաստվում Ախալքալաք և Նինոծմինդա: Այս մասին գրում է aliq.ge կայքը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն ասել է, որ «Պարում, երգում ու կատակում են Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանները» համերգային ծրագիրը պատրաստել են դեռ անցած տարի` իմանալով, որ դահլիճներում արգելվում է ներկայացումներ խաղալ, ընտրել են բացօթյա տարբերակը: Առաջին ելույթը Նինոծմինդայում է` հուլիսի 11-ին, Հեշտիա գյուղում` հուլիսի 12-ին է, իսկ հուլիսի 13-ին` Ախալքալաքի կենտրոնում։
«Հետագայում նպատակ կա նաև նույն ծրագրով լինել Ախալցիխեի հայկական գյուղերում, ապա Քվեմո-Քարթլիում: Այս երկու հյուրախաղերը հնարավոր է ֆինանսավորվի Վրաստանի մշակույթի նախարարության կողմից, սպասում ենք. մրցույթ է հայտարարվել, մասնակցել ենք, լիահույս եմ, որ պետք է այս մրցույթում հաղթողներից մեկը լինենք: Նաև մտադիր ենք օգոստոսին երկօրյա հյուրախաղերով Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում լինել, ուր կցուցադրենք «Հին վրացական վոդևիլները»,- նշել է նա։
Թատրոնի շենքը գործարկելուց հետո նպատակներ կան մշտական ներկայացումներ ունենալ Ախալքալաքի, նաև Նինոծմինդայի մշակույթի տանը, փաստացի` թատրոնը Ջավախքում կունենա կանոնավոր խաղացանկային ծրագիր, և տարեկան մոտ 24 ներկայացում կխաղան: Գեղարվեստական ղեկավարն ասել է` կոնկրետ սկսել են աշխատել հանդիսատեսին ետ բերելու հարցով. «Մենք Ջավախքում 60-70-ականներին հանդիսատես ունեցել ենք, հիմա մի նոր սերունդ է եկել, որոնց չենք ճանաչում, բայց սկսել ենք ճանաչելու ու հանդիսատեսին վերադարձնելու գործը: Պետք է հանդիսատեսի նոր տեսակ բերենք: Ես սրա մասին հաճախ եմ ասում: Ջավախքով մշտապես կարտոֆիլով ենք հպարտանում: Սա արվեստի ու գրականության շրջան է, ու այս շրջանում անպայման կսիրվի թատրոնը»:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47