Երևանում է «Գրեմմի»-ի 10 մրցանակի արժանացած երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը։ Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ձայնագրում է Էդուարդ Հայրապետյանի «Կախարդական կոճակներ» բալետը, Ջոն Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմը և Տիգրան Մանսուրյանի Պարտիտը։ 2019 թվականին Ալդերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրել էր նաև Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։ Քրիստոֆեր Ալդերը համագործակցում է աշխարհահռչակ արտիստների և կոլետիվների հետ՝ Պլասիդո Դոմինգո, Աննա Նետրեբկո, Լոնդոնի սիմֆոնիկ, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբեր և այլն։ Քրիստոֆեր Ալդերը, խոսելով հայկական երաժշտության, մասնավորապես, իր կողմից ձայնագրված ստեղծագործությունների մասին, նշում է՝ Տերտերյանի սիմֆոնիաները, որ գրվել են 1960-70-ական թվականներին և մինիմալիստական տարրերով, խիստ մոդեռն էին, նորարար այն ժամանակների համար։ Այդ ստեղծագործություններն ազդեցիկ են, մեծ ներգործություն են ունենում մարդու վրա։ Անդրադառնալով Էդուարդ Հայրապետյանի արվեստին՝ Ալդերը նկատում է, որ այն շատ ներդաշնակ է ու զգացմունքային։ Ըստ նրա՝ հայկական երաժշտությունը խորն է, զգացմունքային, մրցունակ, և այն մեծ հաջողությամբ կարող է հնչել համաշխարհային բեմերում: «Հայկական երաժշտությունը հաճելի և հասկանալի է արևմտյան երաժշտական ավանդույթներ ունեցողների համար։ Ինձ համար նույնպես հայկական երաժշտությունը սիրելի ու ընդունելի է»,-նշում է նա: Քրիստոֆեր Ալդերը, անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ընդգծում է երաժիշտների տեխնիկական վարպետությունը, հատկապես շեշտում է լարային նվագարանների կատարողական մեծ վարպետությունը։ «Զգացվում է երաժիշտների մեծ սերը Սերգեյ Սմբատյանի նկատմամբ։ Կա մեծ վստահություն ղեկավարի և երաժիշտների միջև, և այդ ներդաշնակ համագործակցությունը շատ կարևոր է»,-ասում է երաժշտական պրոդյուսերը
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01