Դեպի Եվրոպա ներգաղթյալների հոսքն ակնհայտորեն նվազել է: Զուտ թվային տվյալներով՝ 2016թ. առաջին կեսին, ընդհանուր առմամբ, Եվրոպայի տարածք է մուտք գործել 305 700 մարդ(նրանցից 187 հազարը հաստատվել է Գերմանիայի տարածքում). համեմատության համար՝ միայն 2015թ. վերջին եռամսյակին նրանց թիվը կազմել է 426 հազար:
Երևույթի պատճառներից կարելի է առանձնացնել մի քանիսը: Նախ այն իրողությունը, որ ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում թուրքական իշխանությունները որոշակիորեն ուժեղացրել են վերահսկողության ռեժիմն ինչպես սեփական երկրից, այնպես էլ հարևան պետություններից Թուրքիայի տարածքով ապօրինի ներգաղթը կանխելու հարցում: Հաջորդ առարկայական հիմնապատճառը կարող է լինել ԵՄ-ի կողմից միգրանտների նկատմամբ իրականացվող քաղաքականության խստացումը, որի համատեքստում փախստականի կարգավիճակ է շնորհում բացառապես հակամարտության գոտիներից(Սիրիա, Իրաք, Լիբիա և այլն) Եվրոպա հասած ներգաղթյալներին, իսկ այլ երկրներից եկածներն անմիջապես արտաքսվում են:
Պատճառների շարքում կարելի է մատնանշել նաև հակամարտային գոտիներում բնակվող մարդկանց մոտ ֆինանսական միջոցերի սղությունը, քանի որ մարդկանց ապօրինի տեղափոխումը Եվրոպայի տարածք վերածվել է բավական լուրջ բիզնեսի. օրինակ Թուրքիայի տարածքից դեպի հունական կղզիներ տեղափոխումը մեկ անձի համար տարբեր ժամանակներ արժեցել է 1500-7000 եվրո:
Բացի թվարկվածից, գործընթացի դանդաղեցման այլ գործոններ ևս կլինեն, անշուշտ: Անհերքելի է այն, որ դարձյալ 2015-ի հետ համեմատած՝ հակամարտային իրավիճակը Մերձավոր Արևելքում, մեծ հաշվով, չի փոխվել, ընհակառակն՝ առկա են անգամ որոշակի խորացման միտումներ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34