Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքների եւ Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ Բաքվի կիսաօֆիցիոզի եւ մոսկովյան հայտնի կայքերի հրապարակումների համեմատական քննությունը թույլ է տալիս վստահ պնդել, որ Հայաստանի դեմ ուղղված հոգեբանական եւ տեղեկատվական պատերազմական գործողությունները մշակվում են Մոսկվայում եւ համակարգվում Բաքվի հետ: Դրությունը ճշտությամբ կրկնում է անկախ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ռուս-քեմալական արշավանքի դրվագները 1920-1923 թվականներից: Հրատապ համակարգումը տեղի է ունենում նաեւ Հայաստանի ռուսանպաստ հայտնի զլմ-ների հետ:
Ընդ որում, ռուսական կողմում դրանով զբաղվում են այսպես կոչված «հայամետ» հեղինակները, որոնց խնդիրը հենց «հայամետության դիրքերից» ռուս-թուրքական ծրագրերի, դրանց անայլընտրանքության քարոզչությունն է: Ինչ է պետք դրա համար՝ Հայաստանում «հուսահատության ու հիասթափության մթնոլորտի» պահպանումը, որի մասին գրում է ռուս հայտնի փորձագետը: Այստեղ արժե ընդգծել, թե որն էր նոյեմբերի 9-ից հետո հայկական ռուսանպաստ կուսակցությունների ու զլմների գործունեության հիմնական ուղղությունը՝ ողբի, անելանելիության, հուսալքության տարածում:
Ռուսաստանը տապալվել է, կամ ավելի ճիշտ կրել է գուցե ճակատագրական պարտությունը հարավային ռազմավարական ուղղությամբ: Հայկական բանակի, պետական ու քաղաքական ինստիտուտների ենթարկումը, ռազմական ներկայության ընդլայնումը միայն խորացնում են այս հանգամանքը՝ ստանալով ամեն ինչ՝ Ռուսաստանը հայտնվել է կոտրած տաշտակի առջեւ, ինչն առաջիկա ամիսներին ակնհայտ է դառնալու:
Ռուսաստանի քաղաքականության հետ տապալվել է նաեւ նրա նողկալի քարոզչությունը Հայաստանի դեմ, այդ թվում՝ դրա դրույթները մշակողները եւ համակարգողները: Ավելին, պետք է նշել մի կարեւոր հանգամանք՝ այդ քարոզչությունը տվեց հակառակ արդյունք՝ հայ հանրության համար լիովին բացահայտեց Մոսկվայի ծրագրերի էությունը:
Սակայն խնդիրը միայն դա չէ. Հայաստանի դեմ քարոզչության հեղինակներն ու համակարգողները մատնում են Մոսկվայի ու Բաքվի վախերը. նրանք շատ լավ գիտեն, որ ամեն ինչ կախված է Հայաստանից, եւ Մոսկվան, Բաքուն ու Անկարան կախված են Հայաստանի որոշումներից՝ իրենց ծրագրերի լեգիտիմացման համատեքստում: Հայաստանի դեմ ցեղասպան գործողությունները պատերազմի տաք եւ հետպատերազմյա հիբրիդային փուլերում, նողկալի քարոզությունը նպատակ ունեն Հայաստանին հարկադրել այդ որոշումներին, որի մասին Պուտինը բացահայտ խոսեց Փաշինյանի հետ հանդիպմանը: Մեկ այլ, գուցե գլխավոր նպատակն է, որ հայ հանրությունը հանկարծ չպարզի իր համար այդ հանգամանքը՝ «մնալով հուսահատության ու հիասթափության մթնոլորտում»:
Խորհրդարան անցած ուժերը, զլմ-ները պետք է հասկանան, թե ինչի հետ գործ ունեն, եւ ինչ պատասխանատվություն են կրում: Մոսկվայի ու Բաքվի ժամանակը սպառվում է, դրան զուգահեռ մեծանում է ճնշումը: Դիմադրել է պետք, բոլոր հնարավորությունները կան թշնամական ծրագրերը տապալելու համար:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01