«Իրականացվել են տոտալ, հետևողական ու զանգվածային ընտրախախտումներ»,- ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանը, որ ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում։ Հիշեցնենք, որ ՍԴ-ում այս պահին ընթանում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ընտրությունների մասնակից քաղաքական 4 ուժերի դիմումների դատաքննությունը։ Մինասյանի խոսքով, ներկայացված դիմուներում առկա փաստերը հաշվի առնելով՝ ՍԴ-ն պետք է անվավեր ճանաչի ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքների ու մանդատների բախշման վերաբերյալ որոշումներն ու կայացնի հնարավոր երեք ելքերից մեկի մասին որոշում։ «Ելք առաջին, ՍԴ-ն կարող է հայտարարել նոր արտահերթ ընտրությունների հիմքի մասին, երկրորդ, իրականացնի մանդատների վերաբաշխում, քանի որ ակնհայտ է՝ իշխող ուժի մանդատներն անհամաչափ են ստեղծված ներքաղաքական իրավիճակին ու հանրային տրամադրություններին, և վերջապես կարելի է արտահերթ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել»,- ասաց նա։ Մինասյանը, անդրադառնալով այն հայտարարություններին, թե ընտրությունների ժամանակ խախտումներ են թույլ տվել ընդդիմադիր ուժերը, ասաց՝ ընդդիմությունը չի կարող ընտրություններ կեղծել, այդ իշխանությունն է, որ արել է տոտալ, զանգվածային ու հետևողական ընտրախախտումներ։ «Այսօր էլ շարունակվում են դրանք։ Ի տարբերություն նախորդ կարգավորումների, ՍԴ-ն առաջին անգամ պետք է քննի այս տրամաբանությամբ, մեղադրանքները հնչեցվում են մեր կողմից, ապացուցման պարտականությունը դրվում է պատասխանող կողմի վրա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եղել են վարչական լծակների այլանդակ կերպով օգտագործում, տարբեր ընտրատարածքներում կրկնակի քվեարկություններ և այլն։ Նա հույս հայտնեց, որ կիրականացվի սահմանադրական արդարադատություն ու իր նշած երեք որոշումներից մեկը կընդունվի։
Աղբյուր` Panorama.am
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44