Հայաստան բերված Նիկոլ անունով պրոյեկտն Արցախը հանձնելու համար էր, հաջորդ քայլը Սյունիքի միջանցքն է և Տավուշի ու Արարատի մարզից որոշակի հատվածներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանը։ «Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կործանումն է։ Հայաստանի անվտանգության երաշխավորը միշտ եղել է հայոց բանակը և սպաները, որոնք շարունակում են ընդդիմանալ Նիկոլ պրոյեկտին, նրանց պետք էր հեռացնել։ Խաչատուրը և իր ամբողջ ընտանիքը պայքարել է հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի ազատագրման և չէին կարող համերաշխ ընկերություն անել սրա հետ»,- ասաց նա։ Փորձագետի կարծիքով՝ այժմ շատ ճկուն ձևով քարուքանդ է արվում բանակը։
«Բանակն ունի հայ մարդու աջակցության կարիքը։ Հայ մարդը պետք է կանգնի բանակի թիկունքին։ Թիկունքը ելակի մատակարարումը չէր, թիկունքը մեր ազգային ներուժն է, մեր պայքարի ցանկությունը և նվիրումը։ Եվ բանակին այդ աջակցությունն է պետք, որ կարողանա սթափվի՝ մի կողմ դնելով իշխանազավթների սրիկա հրահանգները»,- ընդգծեց Գևորգ Գևորգյանը։ Ըստ Գևորգ Գևորգյանի՝ սեղանին դրված է Հայաստան ունենալու կամ չունենալու հարցը։ «Այն մարդը, որն իմ երկիրը վտանգում է, իմ արժանապատվությունը վտանգում է, ոչնչացնում է իմ արժեհամակարգը և արժանապատիվ կյանքը, ես երբեք իր հետ չեմ կարող ձեռք ձեռքի տալ։ Այս իշխանազավթը պետք է ենթարկվի ամենավատ ու չլսված պատասխանատվության պետական դավաճանության և հայ ժողովրդի դեմ գործած իր ցեղասպան քաղաքականության համար։ Դրսում պետք է գեներացնել բոլոր ուժերը ու կռվել։ Սա եկել է փողոցից, փողոցում էլ պետք է իրեն լարել, որ հեռանա»,- հավելեց Գևորգ Գևորգյանը։
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01