Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցության՝ գործի նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ որոշում կայացնելու: ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ գործի նյութերի հետազոտման կարգը որոշելու համար լսվելու է կողմերի դիրքորոշումները: Նա նշեց, որ այս գործով որոշում կայացնելու համար Սահմանադրական դատարանն ունի ութ օր: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց, որ կողմերը պետք է ունենան հավասար հնարավորություն դիմումի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։ Նրա խոսքով, յուրաքանչյուր դիմող կողմի դիրքորոշումը ներկայացնելուց հետո պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, պետք է արձագանքի։ ԿԸՀ նախագահը Տիգրան Մուկուչյանն ասաց, որ յուրաքանչյուր դիմումին առանձին արձագանքելու համար իրենց լրացուցիչ ժամանակ պետք կլինի: «Հայաստան» դաշինքի նեկայացուցիչ Արամ Վարդևանյանն առաջարկեց յուրաքանչյուր դիմումատուի համար սահմանել առնվազն 1,5 ժամ: Գործի նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցության: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։ Այս գործով դատաքննությունը սկսվել է այսօր ժամը 11:00-ից:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44