ՄԱԿ-ը Հայիթիի իշխանություններից նամակ է ստացել հանրապետություն զորք ուղարկելու խնդրանքով, եւ այն ուսումնասիրվում է, սակայն նման որոշում պետք է ընդունի Անվտանգության խորհուրդը, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն: Հայիթիի իշխանությունները ավելի վաղ ՄԱԿ-ին խնդրել էին զորք ուղարկել նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո երկրի անվտանգության, մասնավորապես՝ ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների ապահովման համար: «Հայիթիում մեր հատուկ քաղաքական առաքելությունը (BINUH) նամակ է ստացել, որը քննարկվում է: Ցանկացած հանգամանքներում զորք մտցնելու հարցը որոշում է Անվտանգության խորհուրդը», - ասել է զրուցակիցը գործակալությունից: Երկրում ՄԱԿ-ի գրասենյակին ուղարկված՝ Հայիթիի վարչապետի գրասենյակի նամակը թվագրված է հուլիսի 7-ով: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, խնդրանքի նպատակն է «աջակցել ազգային ոստիկանության ջանքերին` ամբողջ տարածքում անվտանգությունն եւ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ»: Ավելի վաղ Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուուլը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ չի քննարկում կազմակերպության խաղաղապահների՝ Հայիթի վերադառնալու հավանականությունը երկրի նախագահի սպանության ֆոնին: Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորվել է հուլիսի 7-ի գիշերը նստավայրի վրա հարձակման արդյունքում: Նրա կինը՝ Մարտին Մոիզը, ծայրահեղ ծանր վիճակում է: Հայիթիի իշխանությունները հայտարարել են նախագահի սպանության մեջ կասկածյալների ձերբակալության մասին: Հայիթիի քվեարկության եւ միջկուսակցական կապերի հարցերով նախարարը հայտնել է, որ նախագահին սպանած վարձկանների խումբը բաղկացած է 26 մարդուց:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01