Microsoft-ը կհատկացնի ամբողջ աշխարհում աշխատակիցներին 1,5 հազարական դոլարի չափով բոնուսային քարտ համավարակի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Verge-ին: Կորպորացիայի ներքին փաստաթղթի համաձայն՝ գումարը կվճարվի՝ «նշանավորալով բացառիկ եւ բարդ ֆինանսական տարվա ավարտը»: Գումարը կվճարվի աշխատակիցներին, որոնք զբաղեցնում են կորպորացիայի ստորաբաժանումների ղեկավարների տեղակալներից ցածր պաշտոններ, որոնք աշխատանքի են անցել Microsoft-ում ոչ ուշ, քան 2021 թվականի մարտի 31-ը: Բոնուսային գումարները ստանալու իրավունք ունեն նաեւ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատող անձինք: Հաղորդվում է, որ Microsoft-ն ունի 175 հազար աշխատակից ամբողջ աշխարհում: The Verge-ի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարժենա կորպորացիայի համար շուրջ 200 միլիոն դոլար, ինչը մի քանի անգամ պակաս է, քան երկու օրվա ընթացքում ընկերության շահույթը: Microsoft-ի մի քանի դուստր ընկերությունների աշխատակիցները չեն ստանա այդ բոնուսը: 2020 թվականին Facebook-ի ղեկավարությունը որոշել էր շուրջ 45 հազար իր աշխատակիցներին հատկացնել հազարական դոլար համավարակի պատճառով: 2020 թվականի դեկտեմբերին Amazon-ը վարձատրել է իր աշխատակիցներին 300-ական դոլարով տոնական սեզոնի ընթացքում աշխատելու համար:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03