ARM | RUS |

Ղարաբաղը պատերազմից հետո՝ Բաքվի նշանառության եւ Մոսկվայի «պաշտպանության» տակ. DW

10.07.21 | 21:35

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմից հետո տարածաշրջանի այն հատվածը, որտեղ դեռ նախկինի պես հայեր են բնակվում, եւ որը չի վերադարձվել Ադրբեջանին հրադադարի մասին համաձայնագրից հետո, փաստացի դարձել է Ռուսաստանի պրոտեկտորատը, իսկ ԵՄ-ի հեղինակությունը տարածաշրջանում վատթարանում է: Այսպես է կարծում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Ֆելիքս Հեթը, որը մասնակցել է հուլիսի 6-ին կայացած առցանց քննարկմանը՝ կազմակերպած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԳՍԴԿ) մոտ գտնվող գերմանական հիմնադրամի կողմից: Գերմանացի փորձագետը քաջածանոթ է հակամարտության պատճառներին եւ հետեւանքներին, սակայն ոչ գերմանացիների մեծամասնությանը, գրել է Deutsche Welle-ն: Քննարկման հենց սկզբում Հեթը նշեց, որ այժմ քիչ օբյեկտիվ տեղեկություններ կան Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ: Ֆելիքս Հեթը ներկայումս գտնվում է Թբիլիսիում, որտեղ է Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը: Նա հիշեցրեց, որ 2014 թվականին Բաքուն փակել էր հիմնադրամի գրասենյակը Ադրբեջանում, իսկ Երեւանի հետ հիմնադրամը սերտ կապեր է պահպանում: Ըստ Հեթի՝ հրադադարի մասին հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեկ երրորդը՝ շուրջ 110 հազար մարդ, փախել է Հայաստան: Հետագայում նրանցից 70 հազարը վերադարձել է, բայց ոչ այն քաղաքներ ու գյուղեր, որտեղ նրանք ավելի վաղ բնակվում էին , եւ որոնք այժմ վերահսկվում են Ադրբեջանի կողմից: (Հրադադարի արդյունքում Ադրբեջանը փաստացի հաղթեց 44-օրյա պատերազմում եւ կրկին մուտք գործեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գտնվող տարածքներ, որոնք մինչ այդ զբաղեցնում էին հայերը): Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության տարածքը պակասեց, իսկ վերադարձող հայերի պատճառով բնակիչների թիվն ավելացավ: Հետեւաբար, այժմ կացարանի, աշխատանքի եւ ջրամատակարարման հետ կապված սուր խնդիր կա: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով (միջազգային իրավունքի համաձայն՝ այն չճանաչված պետություն է), Կարմիր խաչից բացի ոչ մի միջազգային կազմակերպություն օգնություն չի տրամադրում, ասել է Ֆելիքս Հեթը: Բայց որպես օգնականներ, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերականգնման գործում, հանդես են գալիս ռուս զինվորականները (փորձագետը նրանց անվանում է խաղաղապահներ): Այժմ տարածաշրջանում կա 4 հազար ռուս զինծառայող: Նրանց մնալու մասին համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով եւ ավտոմատ կերպով կերկարաձգվի նույն ժամանակահատվածով, եթե կողմերը չդադարեցնեն այն, ընդգծում է գերմանացի փորձագետը: Ըստ նրա` հայերը, այդ թվում` Ղարաբաղում բնակվողները, ելնում են նրանից, որ ռուսները երկար կմնան տարածաշրջանում: Ռուսաստանի նկատմամբ քննադատական տրամադրությունները, որոնք կային պատերազմից առաջ էր, այժմ չեն նկատվում: Ղարաբաղի բնակիչները ռուս զինվորականների ներկայությունը գնահատում են որպես իրենց անվտանգության երաշխիք, քանի որ զինվորականներն օգնում են նրանց հասնել արոտավայրերին եւ ջրամբարներին, գերեզմաններին, որոնք գտնվում են ադրբեջանական դիրքերին մոտ: Խոսելով Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ փորձագետը նշում է, որ կան տարբեր մեկնաբանություններ, թե ինչու է Մոսկվան «թույլ տվել» Ադրբեջանին հաղթել: Այս վարկածներից մեկն այն է, որ Հայաստանը, պարտվելով պատերազմում եւ կորցնելով 1994 թվականի պատերազմի արդյունքում ստացած տարածքների մի մասը, դարձել է քաղաքականապես էլ ավելի կախված Ռուսաստանից: Սա համապատասխանում է ՌԴ արտաքին քաղաքական հայեցակարգին, որը ձգտում է դեպի բազմաբեւեռ աշխարհ՝ առանց ԱՄՆ հեգեմոնիայի: Եվ այս հայեցակարգում Ռուսաստանը Կովկասը դիտում է որպես իր ազդեցության ոլորտ: Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի խոսքով՝ Ղարաբաղյան պատերազմից հետո ԵՄ-ի եւ Գերմանիայի հեղինակությունը մեծապես տուժել է այս տարածաշրջանում: Եվրամիությունը դեմ էր Ղարաբաղում պատերազմին, բայց այն տեղի ունեցավ: Հետեւաբար, տարածաշրջանում ԵՄ-ին նախատում են այն բանի համար, որ դիվանագիտությունը չի աշխատել: Բացի այդ, Հայաստանի կողմից, ընդգծում է Ֆելիքս Հեթը, քննադատություն է հնչում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու մասին, որը պատերազմը սկսեց Թուրքիայի բացահայտ աջակցությամբ: Ըստ Հեթի՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծելու ԵՄ փորձը ձախողվեց: Միեւնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ավելի վաղ ԵԱՀԿ շրջանակներում Մինսկի խմբի բոլոր ջանքերը նույնպես ոչ մի արդյունքի չեն բերել, քանի որ հակամարտության կարգավորման մասին համաձայնության հիմնական պայմանը՝ տարածքների դիմաց Ղարաբաղի կարգավիճակը, հակամարտության կողմերը հրաժարվեցին կատարել: Սակայն այս ամենը չի նշանակում, որ հակամարտությունը եւ դրա հետեւանքները չեն վերաբերում եվրոպացիներին, ընդգծում է փորձագետը: Չնայած այն հանգամանքին, որ ամենը տեղի է ունենում ԵՄ սահմաններից հեռու, չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ նավթի վաճառքով հարստացված փոքր երկիր պատերազմ սկսեց՝ հրաժարվելով հակամարտության լուծման խաղաղ ճանապարհից: Դա շատ է անհանգստացնում եվրոպացիներին՝ իրենց իսկ անվտանգության համատեքստում: Ինչպես նաեւ այն փաստը, որ Ադրբեջանում պետական լրատվամիջոցները շարունակում են ատելություն սերմանել հայերի նկատմամբ, եւ Բաքուն փորձում է ավելի ամրապնդել պատերազմում հաղթածի իր դիրքերը, ասում է Ֆելիքս Հեթը: Ի տարբերություն ԵՄ-ի եւ Գերմանիայի, Թուրքիան նշանակալի դեր խաղաց հակամարտության եւ նրա ռազմական կարգավորման գործընթացում, որին դեմ էր Արեւմուտքը: Նախագահ Էրդողանը բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, շեշտում է հիմնադրամի գերմանացի փորձագետը: Թուրքական կողմի տրամադրած զենքի, մասնավորապես՝ նորագույն անօդաչուների շնորհիվ, որոնց դեմ հայկական ՀՕՊ համակարգը գործնականում անզոր էր, ռազմական գործողություններում Ադրբեջանը հաղթանակ տարավ: Ինչպես շեշտում է Ֆելիքս Հեթը, անհասկանալի է, թե ինչ էր ուզում ձեռք բերել Թուրքիան՝ մասնակցելով պատերազմին, եւ անհասկանալի է նաեւ, թե ինչու է նա հայտարարված հրադադարից հետո շարունակում արգելափակել Հայաստանի հետ սահմանը, որը փակել էր դեռ 90-ականների սկզբին՝ վկայակոչելով հայկական զորքերի կողմից Ադրբեջանի շրջանների օկուպացիան: Սակայն Երեւանը, որը, ըստ էության, շահագրգռված է տնտեսական պատճառներով վերադառնալ նորմալ ռեժիմի, սահմանը բացելու հեռանկարը սպառնալիք է համարում իր անվտանգության համար, ընդգծում է Հեթը:


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44