Չինաստանը վճռական բողոք է հայտնում ԱՄՆ-ին եւ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներն իր օրինական շահերը պաշտպանելու համար 23 չինական ընկերություններին սեւ ցուցակում ավելացնելու կապակցությամբ, ասված է ՉԺՀ կոմերցիայի նախարարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«ԱՄՆ-ն, ամփոփելով ազգային անվտանգության հայեցակարգը, չարաշահելով արտահանումը վերահսկելու միջոցները, անտեսելով փաստերը, կրկին մարդու իրավունքների պատրվակով ներառել է 23 չինական կազմակերպություններին պատժամիջոցների ցանկում: Դա անհիմն ճնշում է չինական ընկերությունների վրա եւ միջազգային տնտեսական եւ առեւտրային կանոնների լուրջ խախտում: Չինաստանը դեմ է դրան»,-ասված է հայտարարության մեջ:
«Մենք կձեռնարկենք անհրաժեշտ միջոցները մեր օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ առեւտրի նախարարությունը սեւ ցուցակում էր ներառել ավելի քան 30 օտարերկրյա ձեռնարկություններ, այդ թվում մի շարք չինական ընկերություններ: Մասնավորապես, դրանցից մեկին վերագրվում էր ույղուրների, ղազախների եւ մահմեդական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների նկատմամբ մարդու իրավունքների խախտում եւ բարձր տեխնոլոգիական հսկողություն սահմանելու մեղադրանք
Իսկ մյուս չինական ընկերություններին ԱՄՆ-ն կասկածել է ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը հակազդելու գործունեության մեջ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01