Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը պետք է անցկացվի երկրի կառավարության հետ համակարգելով, այլապես դա կարող է միայն բարդացնել իրավիճակը: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Նախարարի խոսքով` Դամասկոսը «միշտ ողջունում է միջազգային հանրության ցանկացած ջանք՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին»:
«Սակայն մենք կրկին հայտարարում ենք ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները Սիրիայի կառավարության և բանակի հետ համակարգելու անհրաժեշտության մասին: Դրա բացակայությունը ինքնիշխանության խախտում է և կոպիտ միջամտություն: Դրա բացակայությունը ոչ միայն չի հանգեցնում շոշափելի արդյունքների, այլև բարդացնում է իրավիճակը մարտի դաշտում»,- հայտարարել է Մուալեմը:

