ARM | RUS |

ՀՀ կառավարությունը 2022-2026թթ. համար նախատեսում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ

12.07.21 | 20:06

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Տեղեկացնում է վարչապետի լրատվական ծառայությունը։

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը: Ծրագրի համաձայն՝ 2020թ. COVID-19 համավարակի հետևանքով աշխարհի բոլոր տնտեսությունները, այդ թվում՝ ՀՀ տնտեսությունը կրեցին մեծ վնասներ: Իսկ ՀՀ տնտեսությունը ենթարկվեց նաև երկրորդ՝ Արցախյան պատերազմի ցնցմանը: 2022-2026թթ. համար ՀՀ կառավարությունը թիրախավորում/նպատակադրում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ: Միջնաժամկետում միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել տնտեսության ներուժը՝ ինչն իր հերթին կբարձրացնի տնտեսության ներուժային աճը և կհաստատվի նոր՝ առավել բարձր մակարդակում: Վերջինիս ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել արդյունավետ ներդրումային քաղաքականություն՝ ներդրումներն ուղղելով տնտեսության արտահանելի հատված, դեպի տեխնոլոգիաներ և ենթակառուցվածքներ, ապահովելով կապիտալի բարձր արտադրողականություն: Որդեգրված նմանատիպ ներդրումային քաղաքականության պայմաններում միջնաժամկետում 7 տոկոս տնտեսական աճի ապահովման համար անհաժեշտ է հիմնական միջոցներում ներդրումների տարեկան միջինում 12.5 տոկոս իրական աճ (տարեկան լրացուցիչ միջինում շուրջ 270 մլրդ դրամ), ինչը հիմնական միջոցների կշիռը ՀՆԱ-ում 2019թ. համեմատ 2026թ.-ին կբարձրացնի շուրջ 5.4 տոկոսային կետով:

Բարձր տնտեսական աճի ապահովման համար կարևոր նախադրյալ է աշխատուժի և կապիտալի արտադրողականության բարձրացումը, ինչը հնարավոր է իրականացնել նոր տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմամբ, աշխատուժի որակի բարձրացման և կրթական միջոցառումների իրականացմամբ: Դրա համար անհրաժեշտ է միջինում 5.3 տոկոս ընդհանուր գործոնային արտադրողականության աճ: Նպատակին հասնելու կարևոր գործոններից է նաև արտահանումը. ներդրումների բարձր աճին կհաջորդեն կանխատեսվող հորիզոնում ապրանքների և ծառայությունների արտահանման ավելի բարձր աճերը: Այս զարգացումները կարտացոլեն տնտեսության արտահանելի հատվածի արտադրողական ճյուղերի էական բարելավման ազդեցությունը: Ընդ որում՝ կապահովվի նաև ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման մակարդակի բարձրացումը:

Հարկաբյուջետային քաղաքականությունը միտված կլինի կառավարության պարտքի բեռի նվազեցմանը և երկարաժամկետ տնտեսական աճի խթանմանը: Բարձր տնտեսական աճի պայմաններում նախատեսվում է սահուն կերպով նվազեցնել կառավարության պարտքի բեռը: Հարկաբյուջետային կանոններով սահմանված սահմանային շեմից՝ 60 տոկոսից պարտքի բեռի նվազեցումը հնարավորություն կտա ստեղծել «հարկաբյուջետային տարածք» հնարավոր շոկերին արձագանքելու նպատակով: Տնտեսական աճի տեմպերի արագացումը և հարկային քաղաքականության ու վարչարարության ջանքերի շնորհիվ հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի էական բարելավումը հնարավորություն կընձեռի հավաքագրել լրացուցիչ հարկային եկամուտներ և հետևաբար ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել երկարաժամկետ տնտեսական աճը խթանող կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Այսպես, կանխատեսվող հորիզոնում կապահովվի կապիտալ ծախսերի շարունակական աճ, որոնց կշիռը ՀՆԱ-ում 2026թ. կհասնի շուրջ 6 տոկոսի:

ՀՀ կառավարությունը պարտքի բեռի նվազեցման ծրագրի իրականացման համար ծրագրում է 2022-2026թթ նվազեցնել պետական բյուջեի ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում՝ գումարային առումով 1.1 տոկոսի չափով: Ծախսերի նվազեցումը նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային կանոններին համահունչ ընթացիկ ծախսերի գծով նվազեցման միջոցով, որոնց կշիռը ՀՆԱ-ում կնվազի շուրջ 3.9 տոկոսային կետով մինչև 2026 թվականը: Միաժամանակ, նախատեսվում է ընթացիկ ծախսերի կշռի նվազեցմանը զուգահեռ մեծացնել տնտեսության երկարաժամկետ աճին նպաստող կապիտալ ծախսերի կշիռը՝ մինչև 2026 թվականը հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5.7 տոկոսին, ինչը հնարավորություն կտա տնտեսական աճի արագացման շնորհիվ նվազեցնել կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

Այսպիսով՝ կապահովվի ՀՀ տնտեսության կայուն առաջընթացը և մրցունակության բարձրացումը՝ բարելավելով տնտեսության կառուցվածքը ի օգուտ արտահանելի ճյուղերի: Ընդ որում՝ տնտեսության ներուժի բարձրացումը և աճի տեմպերի արագացումը կապահովվի ի հաշիվ ներդրումների բարձր աճի, արտահանման աճի արագացման, պետական բյուջեից ենթակառուցվածքներում կապիտալ ծախսերի ավելացման և կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ակնկալվող արտադրողականության աճի:

Նիկոլ Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրել է մի քանի հանգամանքների վրա. «Նախ օրենքով մենք ունենք պարտավորություն այսօր ընդունել Միջնաժամկետ ծախսերի ծրագիր: Սա մեր այսօրվա վերջին ժամկետն է: Երկրորդ՝ մենք ունենք ընթացակարգեր, մյուս կողմից ունենք նոր իրողություններ: Ընթացակարգերն այն են, ինչ որ ասացի, նոր իրողությունն այն է, ինչի մասին ասել եմ ընտրություններին հաջորդած կառավարության հենց առաջին նիստին: Առաջիկայում պետք է ընդունենք Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, և մեր ողջ հետագա գործունեության հիմնարար փաստաթուղթը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը: Հետևաբար առաջիկայում Կառավարության ծրագիրը, 2022 թվականի բյուջեն, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը ՝ ամբողջությամբ պետք է հենված լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա: Կապ չունի, թե որ գերատեսչությունները կղեկավարեն կուսակցական պատկանելիություն ունեցող անձինք, որ հատվածը կղեկավարեն անկուսակցական անձինք՝ ամբողջ պետական մարմնի ռեսուրսը պիտի կենտրոնանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի իրականացման վրա: Առաջիկա 5 տարում դա է մեր անելիքը, մենք այլ անելիք չունենք: Իհարկե, հընթացս չի բացառվում, որ կարող են նոր ծրագրեր ներառվեն»:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ճկուն փաստաթուղթ է, որը պետք է այսօր ընդունել և սկսել աշխատել: «Արդեն վաղուց հանձարարականները տրված են Կառավարության ծրագրի նախագծի, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Եվ ի վերջո 2022 թվականի բյուջեն ամբողջովին պետք է կազմվի այդ տրամաբանության մեջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն այսօր անհրաժեշտ է մտածել նախընտրական ծրագրով միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ: «Մասնավորապես, մեր նախորդ քննարկմանը ես հանձնարարական եմ տվել՝ շարքը, որ մենք սկսել էինք դեռևս ընտրություններից առաջ՝ դպրոցների և մանկապարտեզների շինարարությունների ընթացքը, ապահովելու վերաբերյալ: Ես ակնկալում եմ, որ մինչև տարեվերջ մենք առնվազն մի քանի տասնյակ այդպիսի նախագծեր կառավարության նիստով հաստատելու ենք և դնելու ենք իրականացման հոսքագծի վրա»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չունենք մի նախագիծ, որը չի իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով. «Այսինքն՝ մենք այդպիսի խնդիր չունենք և, հետևաբար, եկեք ավելի շատ կենտրոնանանք ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու վրա»:

Օրենսդրական նախաձեռնություն. կկանոնակարգվի ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի, արտաքին առևտուրը

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է` հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (պղնձի և մոլիբդենի խտանյութ, ֆեռոմոլիբդեն) արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Ըստ հիմնավորման, վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Սկսած 2020 թ. ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում սկսած 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7,500 ԱՄՆ դոլարը, իսկ ներկայումս այն կազմում է 9,225 ԱՄՆ դոլար։ Մոլիբդենը սկսած 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն գին՝ 24,000 ԱՄՆ դոլարի չափով։ Ըստ ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 7500 ԱՄՆ դոլարի պարագյում հաշվարկված պետական տուրքի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։ Օրինագծով երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձ շահույթից կուղղվի մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը և արդյունաբերական արժեշղթաների խորացմանը: Մասնավորապես, նախատեսվում է խորացնել պղնձի մշակման արժեշղթան` նախնական փուլում հիմնելով բարձր մաքրության կատոդային պղնձի արտադրություն, իսկ այնուհետև խթանել հարակից արտադրատեսակների էկոհամակարգի արագ զարգացմանը: Նախատեսվում է նաև խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչպես նաև շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցենլով վնասակար արտանետումները:

Հիմնավորման համաձայն, նախագիծը հանդիսանում է ժամանակավոր լուծում` մինչև ոլորտին վերաբերող քաղաքականության ամբողջական և խորքային վերանայումը` բոլոր ոլորտային գերատեսչությունների ներգրավմամբ: Երկարաժամկետ հատվածում նախատեսվում է վերանայել ոլորտին վերաբերող հարկային քաղաքականությունը` երկրի ընդերքի օգտագործումից գեներացվող գերշահույթի արդյունավետ հարկմումը ապահովելու համար և ստեղծել «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամ` որտեղ կուղղվի նշված քաղաքականության վերանայումից առաջացող եկամուտը: Վերոնշյալ նպատակների իրականացումը լինելու է հիմնադրամի առաքելությունը: Բազմաթիվ երկրեր արդեն իսկ ունեն նմանօինակ հիմնադրամներ` որոնք զբաղվում են ընդերքի շահագործումից գեներացվող եկամուտների տնօրինմամբ: Նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնելոգիաների կիրառմամբ արտադրություններ՝ առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։ Ակնկալվում է, որ լիցենզիայի տրամադրման առաջարկվող դրույքաչափերը կգործեն միայն նշված մետաղների բարձր գնային միջակայքերում, իսկ հետագայում, կախված համաշխարհային շուկայում այդ մետաղների պահանջարի փոփոխությունից:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ այն կիրարկման ռիսկեր է պարունակում. «Նպատակների հետ կապված ունենք 100 տոկոսանոց կոնսենսուս, բայց այս գործիքի աշխատանքի մասով, այնուամենայնիվ, ռիսկեր ենք տեսնում»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը նրա համար է, որ ռիսկերը կառավարի և երկրի շահերին համապատասխանող գործողություններ ծավալի: «Ես հասկանում եմ բոլոր հնարավոր ռիսկերը, և այդ օրակարգի համար ինչ օրենքի, կարգավորումների փոփոխություններ են անհրաժեշտ՝ աշխատեք իրականացել: Մեկը մյուսի հետ կապ չունի», -ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Կառավարության որոշմամբ Հայկ Գրիգորյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ կոմիտեի նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտել Հայկ Գրիգորյանին՝ վերջին 3 տարում Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքի համար: «Բարձր եմ գնահատում պարոն Գրիգորյանի աշխատանքն այդ կարգավիճակում, այդ պաշտոնում: Մենք առաջիկայում կքննարկենք պարոն Գրիգորյանի հետ մեր հետագա անիլքները: Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական կարողությունները և հմտությունները մենք անպայման պետք է կիրառենք մեր պետական կառավարման համակարգում»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոնում. «Քննչական կոմիտեն մեր ամենամեծ քննչական մարմինն է, որն իրականացնում է ՀՀ-ում նախաքննության առյուծի բաժինը: Եվ մենք պետք է միշտ, անընդհատ մտածենք կոմիտեի և ընդհանրապես մեր նախաքննության, իրավապահ մարմինների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ես համոզված եմ, որ պարոն Գրիգորյանը նաև իր գիտելիքներով և փորձով արդեն իսկ կիսվել է և կշարունակի կիսվել պարոն Քյարամյանի հետ և բոլոր միջոցներով կաջակցի պարոն Քյարամյանին, որպեսզի նրա գործունեությունը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում լինի արդյունավետ»:

Արգիշտի Քյարամյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել այս կարևոր ժամանակահատվածում նման պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար. «Ամեն ինչ արվելու է, որպեսզի Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրները լուծվեն արագ և արդյունավետ»:


Գաստրոէնտերոլոգը զգուշացրել է շաքարից ամբողջությամբ հրաժարվելու վտանգների մասին

Գաստրոէնտերոլոգը զգուշացրել է շաքարից ամբողջությամբ հրաժարվելու վտանգների...

15:45

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից....

15:22

Անչափահաս որդին վրեժխնդրnւթյան շարժառիթով փորձել է uպանել հորը. նախաքննությունն ավարտվել է

Անչափահաս որդին վրեժխնդրnւթյան շարժառիթով փորձել է uպանել հորը. նախաքննությունն ավարտվել...

14:59

Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերահաշվարկի արդյունքում քվեների փոփոխություն չի արձանագրվել-

Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերահաշվարկի արդյունքում քվեների փոփոխություն չի...

14:42

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ...

13:35

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

13:18

Նարեկ Մկրտչյանն ու Ջոն Շեան քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները

Նարեկ Մկրտչյանն ու Ջոն Շեան քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման...

12:46

Թիվ 31 ԸԸՀ-ն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է ստացել

Թիվ 31 ԸԸՀ-ն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է...

12:23

Դատական համակարգ չկա, կան գրպանային դատարաններ. կոչս է անկախ դատավորներին՝ պայքարեն, շարունակեն աշխատել, որ արդարադատության մի փոքր ծիլ ունենանք. Ռուբեն Վարդազարյան

Դատական համակարգ չկա, կան գրպանային դատարաններ. կոչս է անկախ դատավորներին՝ պայքարեն, շարունակեն...

12:09

Վաղարշապատ համայնքի ընտրությունների վերահաշվարկից հետո թվերի փոփոխություններ չկան. ԿԸՀ

Վաղարշապատ համայնքի ընտրությունների վերահաշվարկից հետո թվերի փոփոխություններ չկան....

11:38

Պետք է հասնել այն հանգրվանին, որ ընդդիմադիր համակարգերի լիդերությունն ինքը հասկանա, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները. Վահե Հովհաննիսյան

Պետք է հասնել այն հանգրվանին, որ ընդդիմադիր համակարգերի լիդերությունն ինքը հասկանա, թե ինչի մասին...

11:19

Կորոնավիրուսային ծրագրերից ապօրինի դրամաշնորհների հափշտակություն․ ամուսինների գործը ուղարկվել է դատախազություն

Կորոնավիրուսային ծրագրերից ապօրինի դրամաշնորհների հափշտակություն․ ամուսինների գործը ուղարկվել է...

10:52

Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան. Ռուբեն Ռուբինյան

Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան. Ռուբեն...

10:36

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և...

10:17

47-ամյա տղամարդը կոտրել է «ՀայՓոստ»-ի բաժանմունքի ապակին և ձայնային ազդանշանի միանալու հետևանքով դիմել է փախուստի

47-ամյա տղամարդը կոտրել է «ՀայՓոստ»-ի բաժանմունքի ապակին և ձայնային ազդանշանի միանալու հետևանքով...

10:02

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների...

12:32

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

12:14

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան...

11:48

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծը

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու...

11:18

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա...

11:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01