Այն, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելն էապես տարբերվում է ողջ կառավարության հրաժարական ներկայացնելուց, ակներև է։ Երբ վարչապետը հրաժարական է տալիս, վարչապետը լքում է այդ պաշտոնը, և փոխվարչապետերի ինստիտուտը ամրագրված է Սահմանադրությամբ նաև այդ պատճառով։ Այս մասին Սահմանադրական դատարանում ընդդիմության դիմումի քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռծմռել և հարմարեցնել սեփական շահին, որ Ազգային ժողովը պետք է դադարեցնի իր լիազորությունները, որովհետև արհեստականորեն մեկ անձ, մանիպուլացիայի ենթարկելով խորհրդարանական մեծամասնսությանը, հրաժարական է տալիս, մարդ չի ընտրվում, հանդիպում է մյուս խմբակցությունների հետ, ճնշում է գործադրում և այլն։ Սահմանադրի տրամաբանությունն ամենևին շաղկապված չէր վարչապետի հրաժարականի ինստիտուտի՝ այլ նպատականերով օգտագործելու համար։ Իսկ վարչապետը, որպես կանոն, հրաժարական է տալիս, օրինակ, երբ իր գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի ինչ-որ մի կորուստ կամ տեղի է ունենում մի այնպիսի երևույթ երկրի ներսում, որը խոսում է այն մասին, որ այս անձն այլևս չի կարող ղեկավարել գործադիր իշխանությունը։ Իսկ ֆոկուսներով հրաժարվեցի, բայց այդքան էլ չհրաժարվեցի, շարունակում եմ մնալ ժ/պ, դա բացարաձակապես Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը։
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03