Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանին:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով նրանց օրերս բարձր կոչումների արժանանալու առթիվ և հետագա հաջողություններ մաղթելով պատասխանատու գործունեության մեջ՝ նախագահ Սարգսյանը ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարներից հետաքրքրվել է ոլորտների աշխատանքների ընթացքով ու խնդիրներով: Անդրադարձ է կատարվել հանրապետությունում հասարակական և իրավական կարգի պահպանության, ազգային անվտանգության ոլորտներին վերաբերող հարցերի:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր փուլ էին մեր երկրի կյանքում: Միևնույն ժամանակ, նշելով, որ դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, նախագահն առանձնապես կարևորել է, որ իրավապահ մարմինները գործեն առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում: Հանրապետության նախագահն ընդգծել է նաև օրենքի իրավաչափ կիրառման, երկրում օրինականության ու իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44