Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուգարովը սպառնում է հսկողություն սահմանել Լաչինի միջանցքի նկատմամբ: «Հայաստանի քաղաքացիների և պաշտոնյաների կողմից Ադրբեջանի տարածքի ցանկացած այց անընդունելի է, եւ այդ մասին բազմիցս խոսվել է»,-նրա խոսքը մեջբերում է Minval.az-ը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կոնկրետ միջոցներ կձեռնարկի` Լաչինի միջանցքի նկատմամբ հսկողություն սահմանելու համար:
Զուլֆուգարովը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը չի նախատեսում արտատարածքայնություն, այլ ենթադրում է անվտանգության ռեժիմ մարդկանց համար, որոնք բնակվում են Ադրբեջանի տարածքում: Արտասահմանցիների համար այն փակ է։
Նա նշել է,որ մոնիթորինգային կենտրոնն ընդհանուր հսկողություն է անցկացնում,եւ նույնիսկ եթե չկա մանդատ, որը կհամակարգի նրանց գործունեությունը, նրանց գործառույթները հայտնի են:
«Երբ ասում են, թե խաղաղապահները կգնան, եւ ի՞նչ կլինի փոխարենը։ Մենք չենք կարող պարզապես տանկեր մտցնել եւ սկսել մաքուր էջից։ Չնայած կարող ենք դա անել: Շատ ծուղակներ կլինեն, եւ դրական գործընթացը կարող են օգտագործել մեր դեմ եւ մեզ մեղադրել նոր ցեղասպանության մեջ»,֊հայտարարել է Զուլֆուգարովը։
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01